2026 թ. հունիս 2, երեքշաբթի
Պիտակ

#ԶԼՄ֊ներ

«Սուտ մատնությունը՝ զսպաշապիկ». զրույց

«Հայկական ժամ» ինտերնետային կայքի հոդվածներում առկա տեղեկությունների առնչությամբ սուտ մատնության հոդվածով քրեական գործ հարուցելը սխալ է․ տվյալ դեպքում սուտ մատնության հատկանիշներն իսպառ բացակայում են։ Այս մասին Epress.am֊ի հետ զրույցում հայտարարել է փաստաբան Հարություն Բաղդասարյանը։ ՀՀ դատախազության` երեկ տարածած հայտարարության մեջ նշվում է, որ կայքի այն տեղեկությունը, թե ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, 2002 թվականին տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի մեղավորն է, սուտ մատնության հատկանիշներ են պարունակում։ Դատախազությունը պատճառաբանում է, որ ավտովթարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղավոր է ճանաչվել և դատապարտվել է քաղաքացի Աննա Խաչատրյանը։ Բաղդասարյանի խոսքով, սակայն, տվյալ դեպքում հայցը կարող է լինել զրպարտության հոդվածի հատկանիշներով, որն ապաքրեականացված է, իսկ սուտ մատնության հոդվածը հաճախ օգտագործվում է որպես զսպաշապիկ։

ԶԼՄ֊ներից օրենքի խախտմամբ են պահանջել բացահայտել աղբյուրը

Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) իրավունք չուներ «Հրապարակ» օրաթերթից և Ilur.am կայքից աղբյուրի բացահայտում պահանջել։ Սա պարզ է դարձել այսօր հրապարակված Սահմանադրական դատարանի վճռից։ ՍԴ֊ն բավարարել է «Հրապարակ» օրաթերթի փաստաբաններ Արտակ Զեյնալյանի և Արա Ղազարյանի ու ILur.am փաստաբաններ Տիգրան Եգորյանի և Լուսինե Հակոբյանի դիմումները, որոնցով վիճարկվում էր քրեական դատավարության օրենսգրքի 279֊րդ հոդվածի և ԶԼՄ֊ների մասին օրենքի 5֊րդ հոդվածի (լրագրողների իրավունքները) սահմանադրականությունը։