Գլխավոր / Հայաստան / Համմարբերգ. «Կարծում եմ` այդ մարդկանց բանտարկման մեջ քաղաքական ասպեկտ կա»

Համմարբերգ. «Կարծում եմ` այդ մարդկանց բանտարկման մեջ քաղաքական ասպեկտ կա»

«Ես չեմ հավակնում լուծել ողջ մարդկության խնդիրները», – այս րոպեներին Երևանում ընթացող մամուլի ասուլիսին հայտարարել է ԵԽ մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգը:

Ասուլիսի սկզբում Համմարբերգը թվարկել է այն բոլոր պաշտոնատար և ոչ պաշտոնատար անձանց, ում հետ ինքը հասցրել է հանդիպել Երևանում, այդ թվում` Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, կոալիցիոն ուժերի, Դաշնակցության, Ժառանգության ներկայացուցիչների, ինչպես նաև խնդիրներ ունեցող լրատվամիջոցների` Ա1+-ի, «Գալա»-ի հետ:

«Այցելել եմ մարտի 1-ի դեպքերից հետո բանտարկվածներին կալանավայրերում, եղել եմ նաև «Արթիկ» ՔԿՀ-ում», – ասել է Համմարբերգը` նշելով, որ իր բոլոր եզրահանգումները կընդգրկի պատրաստվող զեկույցում:

ԵԽ Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարը խոստացել է իր զեկույցում անդրադառնալ հիմնականում 2008թ. մարտի մեկի իրադարձություններին:

«Կմեկնենք Ստրասբուրգ, կմարսենք տեղեկատվությունը, կներկայացնենք զեկույց մեր ղեկավարությանը», – ասել է Համմարբերգը:

Նա խոստովանել է, որ իրեն մտահոգում է մարտի 1-ի դեպքերի ժամանակ 10 մարդկանց մահվան մեղավորների չբացահայտված լինելը:

«Դա լուրջ ձախողում է: Ես կոչ եմ արել իշխանություններին ազատ արձակել մարտի մեկի դեպքերից հետո ձերբակալված մարդկանց», – ասել է Համմարբերգը, ով չի օգտագործել քաղբանտարկյալ տերմինը` նշելով, որ այն բացակայում է միջազգային իրավական ակտերում, սակայն ընդգծել է.

«Ես կարծում եմ, որ այդ մարդկանց բանտարկելը քաղաքական ասպեկտ ունի: Փոխարենը` ես օգտագործում եմ հետևյալ տերմինները` արդար դատավարության իրավունք և անկախ քաղաքական դիրքորոշումից` հավասարություն օրենքի առաջ»:

Tekali Taxi