2026 թ. մայիս 28, հինգշաբթի

«Գնա ստեղից, քո գործը չի»… Ոստիկանները կրկին շրջափակել են քաղաքապետարանը

Բացօթյա առևտուրն արգելելու մասին քաղաքապետարանի որոշման դեմ պայքարողներն այսօր կրկին բողոքի ակցիայի են դուրս եկել:

Հիշեցնենք, որ տասնյակ մարդիկ արդեն երրորդ շաբաթն է` հավաքվում են Երևանի քաղաքապետարանի շենքի մոտ` պահանջելով չեղյալ համարել որոշումը:

Այսօր ոստիկանները կրկին շրջափակել են Երևանի քաղաքապետարանի առջև ընկած տարածքը և թույլ չեն տալիս մարդկանց մոտենալ շենքի կենտրոնական մուտքին:

Ոստիկանները հրաժարվում են մեկնաբանել իրենց գործողությունները:

«Գնա ստեղից, քո գործը չի», - Epress.am-ի թղթակցի խնդրանքին` պարզաբանելու իրենց գործողությունները, պատասխանել է ոստիկաններից մեկը:

Այս պահին մարդիկ շարունակում են խմբվել Գրիգոր Լուսավորիչ փողոցի վրա գտնվող այգու մոտ: