Home / Հայաստան / Լեռնային Ղարաբաղում զինծառայող է զոհվել

Լեռնային Ղարաբաղում զինծառայող է զոհվել

Փետրվարի 6-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում տեղի ունեցած արտակարգ միջադեպի հետևանքով մահացել է ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված, շարքային Գևորգ Անդրանիկի Կոտինյանը: Այս մասին հաղորդում է ԼՂՀ Պաշտպանության Բանակի լրատվության և քարոզչության բաժինը: Թե ինչ արտակարգ միջադեպի արդյունքում է զոհվել զինվորը, հաղորդագրության մեջ չի նշվում:

ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժինը հայտնում է միայն, որ դեպքի մանրամասները  պարզելու համար տարվում  է  հետաքննություն: