հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / «Ժառանգությունը» կոչ է արել պայքարել արտահերթ ընտրությունների համար

«Ժառանգությունը» կոչ է արել պայքարել արտահերթ ընտրությունների համար

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիոսյանն այսօրվա իր խորհրդարանական հայտարարությունը նվիրել է Ընտրական օրենսգրքին: Հիշեցնենք, որ այսօր «Ժառանգության» պատգամավորները իրենց հայտարարություններն անում էին ոչ թե խորհրդարանում, այլ Ազատության հրապարակում, որտեղ մարտի 15-ից հացադուլի է նստել կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Մարտիրոսյանը տվյալ խնդրին անդրադարձել է այն պատճառով, որ ԱԺ-ում երեկ և այսօր նոր Ընտրական օրենսգրքի նախագիծն է քննարկվում:

«Արդեն նախնական փուլում խախտվել են բոլոր այն պահանջները, որոնք ներկայացվում են նման կարևորագույն  օրենսգրքի հանդեպ: Դա հասարակական կարծիքի ներառումն է և այդ գործընթացին ընդդիմությանը մասնակից դարձնելը, որը ոչ միան Եվրոպայի Խորհրդի տարբեր բանձևերի պահանջ է, այլ նաև նոր ԸՕ-ի լեգիտիմությունն ապահովելու միակ մեխանիզմը: Ցավոք սրտի, պետք է նշել, որ իշխանությունները  նորից որդեգրել են կեղծիքների միջոցով վերարտադրվելու իրենց նախկին սովորույթը և անցել են այն կյանքի կոչելուն ուղղված քայլերի իրականացմանը»,- հայտարարել է Արմեն Մարտիրոսյանը:

Պատգամավորը նշել է, որ հասարակությունը պետք է իրական ընդդիմության հետ միասին պայքարի իշխանությունների հրաժարականի և արտահերթ ընտրությունների համար:

«Սա է «Ժառանգության» և Րաֆֆի Հովհաննիսյանի հավատամքը: Սա պետք է լինի յուրաքնաչյուր քաղաքացու պահանջ»,- հավելել է Արմեն Մարտիրոսյանը:

«Ժառանգության» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն իր ելույթում նշել է, որ 2011թ. փետրվարի 17-ին գործող  նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» կուսակցությունների ղեկավարների կոալիցիոն հուշագրով հրապարակվեցին 2012թվականի խորհրդարանական և 2013 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները:

«Բոլորս պետք է աներկբա գիտակցենք, որ ընտրությունների կեղծման գործում մասնագտիտացված ԿԸՀ-ն այլ արդյուքններ չի հրապարակելու, քան այն, ինչ գրված է  կոալիցիայի հուշագրում: Բացի այն, որ նման հուշագիրը նշանակում է, որ առնվազն յոթ տարի ներկայիս ներքին ու արտաքին քաղաքականության շարունակություն, այլ նաև ուղենշում է, որ փետրվարի 17-ին ընտրությունները որպես այդպիսին գնդակահարվել են, մրցակցություն չի լինելու այլընտրաք չենք ունենալու, և եթե դրա դեմ  միահամուռ չպայքարենք հենց այսօր, ապա այն, ինչ մեզ կմնա՝ 2012 թվականի խորհրդարանական և 2013 թվականի նախագահական ընտրությունների օրն արդյուքնների հետ հաշտվելն ու հայրենիքը լքելն է, կամ պետք է որոշենք չհաշտվել  ու ընդվզել»,- ասել է Ստեփան Սաֆարյանը: