Ծաղկաձորում շաբաթ-կիրակի անցկացված «Մամուլի ազատություն» ֆորումի ժամանակ, որին մասնակցում էին նաև արևմտյան պետությունների որոշ դեսպաններ, «Հրապարակ» օրաթերթի թղթակիցն ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչին հարց է ուղղել, թե ճի՞շտ է տեղեկությունը, որ Հայաստանում ընդդիմություն-իշխանություն երկխոսության նախաձեռնողը Արևմուտքն է`մասնավորապես ԱՄՆ-ն:
«Ոչ»,- կտրուկ պատասխանել է դեսպանը`չցանկանալով շարունակել երկխոսությունը: Նա օրաթերթի թղթակցին առաջարկել է հարցերն ուղղել դեսպանատան լրատվականի միջոցով: