«Ժառանգությունը» չի խանդում Կոնգրեսի ու իշխանության երկխոսությանը, քանի որ խանդելու համար պետք է սիրել, իսկ իրենք որևէ քաղաքական ուժի սիրահարված չեն: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասել է «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:
Ամեն դեպքում, Մարտիրոսյանն այդ երկխոսության մեջ ողջունելի բան է տեսնում, քանի որ դրա արդյունքում քաղաքական դաշտը ավելի հստակ կդառնա: