2011 թվականի դեկտեմբերի 21-ին հրապարակվել է ազգային հավաքականների ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը: Նախորդ ամսվա համեմատ աղյուսակում լուրջ փոփոխություններ տեղի չեն ունեցել, քանի որ ազգային հավաքականների մակարդակով շատ քիչ հանդիպումներ են եղել:
Նոյեմբերի համեմատ չի փոխել իր տեղը նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը, որը 612 միավորով զբաղեցնում է դասակարգման աղյուսակի 46-րդ հորիզոնականը:
Նշենք, որ տեղաշարժեր չի գրանցվել նաև առաջին տասնյակում:
1. Իսպանիա – 1564 միավոր
2. Հոլանդիա – 1365
3. Գերմանիա – 1345
4. Ուրուգվայ – 1309
5. Անգլիա – 1173
6. Բրազիլիա – 1143
7. Պորտուգալիա – 1100
8. Խորվաթիա – 1091
9. Իտալիա – 1082
10. Արգենտինա – 1067
11. Դանիա – 1035
12. Ռուսաստան – 971
33. Չեխիա – 749
46. ՀԱՅԱՍՏԱՆ – 612
55. Ուկրաինա – 568
57. Էստոնիա – 555
64. Բելառուս – 501
68. Լատվիա – 466
73. Վրաստան – 451
75. Ուզբեկստան – 449
84. Բուլղարիա – 410
92. Լիտվա – 382
112. Ադրբեջան – 300
136. Մոլդովա – 229
138. Ղազախստան – 220
139. Տաջիկստան – 208
147. Թուրքմենստան – 164
155. Մալթա – 140
188. Ղրղզստան – 42
Ընդգծված են 2014 թվականի Աշխարհի գավաթի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցները: