Home / Տեսանյութեր / «Սերժ Սարգսյանի թաղումը» կազմակերպած կնոջը սպառնացել են բաժին տանել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Սերժ Սարգսյանի թաղումը» կազմակերպած կնոջը սպառնացել են բաժին տանել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր ՀՀ նախագահի նստավայրի դիմացի մայթից ոստիկանները փորձել են բերման ենթարկել ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանին, ով գետնին է գցել ՍերԺ Սարգսյանի նկարով պաստառը և ոտքերով տրորել այն։

Նշենք, որ ազատամարտիկ կանայք այսօր հերթական բողոքի ակցիան են անցկացրել Ազատության հրապարակում, այնուհետ երթով շարժվել են դեպի Բաղրամյան 26՝ «Սերժի թաղումն անելու»։

Epress.am-ի հետ զրույցում Մարգարյանն ասել է, որ ազատամարտիկ կանանց ու հայ մայրերի համար Սերժ Սարգսյանը մահացել է, իրենք էլ թաղման երթ են կազմակերպել, որի ընթացքում անցորդներին հորդորել են միանալ ու «ծաղկեպսակներ տանել Բաղրամյան 26»։

Ազատամարտիկ կանայք ընդգծել են, որ իրենք հանգիստ չեն տալու այս իշխանություններին, ավելին՝ չեն խաղաղվի, քանի դեռ չեն թաղել վերջին իշխանավորին։

Արդեն նախագահական նստավայրի դիմացի մայթին ազատամարտիկ կանանց զայրացրել է ոստիկանների պահվածքը, մասնավորապես, այն, որ ոստիկաններից մեկը մատ է թափ տվել իրենց վրա ու սպառնացել է «բաժին տանել»։

1ert

«Պարոն Գագիկը, ազգանունը չգիտեմ, Մալաթիայի Գագոն, որ հիմա դարձել ա Սերժի կամակատարը, եկել, մեզ վրա մատը թափ տալով ա խոսում։ Ոչ մեկը իրավունք չունի ժողովրդի վրա մատ թափ տա, էդ մատը գիտեմ՝ ինչ կանեմ, հանկարծ չշշկռվեք՝ ժողովրդի հետ մատով խոսեք», – ասել է Մարգարյանը։

Երթի մասնակից ազատամարտիկ Արևհատ Մարտիրոսյանն էլ նշել է, թե մինչ օրս որևէ մեկը իրեն թույլ չի տվել իր վրա մատ թափ տալով խոսել։

2ert

«Որպես ազատամարտիկ ու զոհվածի մայր՝ իմ իրավունքներն եմ պաշտպանում, էսօր, որ Սերժը նստած ա ընդեղ, վայելում ա, իսկ ես չեմ կարողանում իմ զոհված բալուս էրեխեքին պահեմ։ Գետինը մտնի դրա նման նախագահը, ամոթ իրեն», – եզրափակել է Մարտիրոսյանը։

Ազատամարտիկները երթով վերադարձել են Ազատության հրապարակ ու խոստացել են նոր անակնկալ ակցիաներով վերադառնալ Բաղրամյան 26։