2026 թ. մայիս 27, չորեքշաբթի

Հայաստանն ու ՌԴ֊ն Պերմյակովի պատժի կրման հարցում համաձայնության են եկել․ «Ժողովուրդ»

Գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի պատժի կրման հարցում Հայաստանի և Ռուսաստանի դատախազությունները վերջնական համաձայնության են եկել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։

Ըստ այդմ, մինչև դատավարության ավարտը և Պերմյակովի նկատմամբ արձակվելիք դատավճռի ուժի մեջ մտնելը, կալանքի տակ գտնվելիս նա կշարունակի պահվել ՌԴ֊ի՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայում։

Դատավճռի ուժի մեջ մտնելուց հետո Պերմյակովը կհանձնվի Հայաստանի իրավապահներին և իր պատիժը կկրի ՀՀ քրեակատարողական հիմնարկներից մեկում։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում