հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / «Հրազդան» ՔԿՀ֊ի պետը վիրավորել է դատապարտյալին՝ կապված սեռական կողմնորոշման հետ․ ՀՔԾ

«Հրազդան» ՔԿՀ֊ի պետը վիրավորել է դատապարտյալին՝ կապված սեռական կողմնորոշման հետ․ ՀՔԾ

«Հրազդան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Մ.-ն 2015 թվականի դեկտեմբերին դիմել է ինքնավնասման բանտի ղեկավարների գործողությունների պատճառով։ Նա հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ)՝ նշելով, որ ՔԿՀ֊ի պետն ու առանձին ծառայողներ վիրավորել են իրեն՝ կապված սեռական կողմնորոշման հետ, կարանտինային խցից չեն տեղափոխել պատժի կրման համար նախատեսված խուց, ապօրինի սահմանափակել են թույլատրելի հեռախոսազանգերի տևողությունը, իրեն անհիմն տեղափոխել են պատժախուց։

Ինչպես տարածած հաղորդագրության մեջ նշում է Հատուկ քննչական ծառայությունը, ՔԿՀ֊ի պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։