Խնդիրը ԼԳԲՏՔԻ-ն չէ, խնդիրը հոմոֆոբիան է, որը անհամատեղելի է մարդկանց՝ Հայաստանի քաղաքացիների հավասարության և բարեկեցության հետ։ Նույնիսկ նոր Հայաստանում խնդրի քննարկումը քաղաքական գործիչների կողմից քողարկում է տասնյակ հազարավոր մարդկանց հանդեպ չդադարող բռնությունը՝ ուժային և դատական կառույցների հանցավոր անտարբերության կամ մասնակցության և բռնարարներին խրախուսելու ներքո։
Թեմայի շուրջ Epress.am-ի տաղավարում խոսում են ֆեմինիստ Լալա Ասլիկյանը և լրագրող Յուրի Մանվելյանը։