Home / Առողջապահություն / Նախարարը՝ Հայաստանում հաստատված նոր կորոնավիրուսի դեպքերի մասին

Նախարարը՝ Հայաստանում հաստատված նոր կորոնավիրուսի դեպքերի մասին

«Հայաստանում հաստատվել են նոր կորոնավիրուսի ևս երեք դեպք։ Երկուսը Հայաստանի քաղաքացիներ են, մեկն՝ Իտալիայի։ Իրենք վերջերս են ժամանել Հայաստան, և ժամանման պահից եղել են հսկողության տակ», – այս մասին Ֆեյսբուքի միջոցով հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Վարչապետը ևս անդրադարձել էր վարակման նոր դեպքերին։

Ըստ Թորոսյանի՝ ժամանման պահին տվյալ անձինք գանգատներ չեն ունեցել, դրանք ավելի ուշ են առաջացել․ «Առաջանալուն զուգընթաց նրանց տեղափոխվել են ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ տեղի է ունեցել թեսթավորում։ Ուզում եմ տեղեկացնել, որ նրանցից երկուսն իրենց պրակտիկորեն առողջ են զգում, ոչ մի գանգատ չունեն, միայն մեկի մոտ կա մի փոքր աջակողմյան թոքաբորբ, որը, կարծում եմ, պետք է որ ախտանշանային բուժումից հետո արագ անցնի։

Նաև այս անձանց հետ ուղիղ կոնտակտ ունեցած մեկուսացումով ենք հիմա զբաղվում։ Դրանք շատ չեն։ Փաստացի, այս պացիենտները դեռ համարվում են դեռ բերովի դեպքեր, այսինքն՝ մենք լոկալ տարածում որպես այդպիսին չունենք։ Կարելի է ասել, որ իրավիճակը շարունակում է մնալ կառավարելի և հսկողության տակ»։

Նախարարը տեղեկացրեց, որ առաջին պացիենտն իրեն նույնպես լավ է զգում, որևէ գանգատ չունի, ինչպես նաև մեկուսացված 31 քաղաքացիները։ «Ամենայն հավանականությամբ, երկու օրից թեսթավորվելուց և թեսթերի բացասական լինելուց հետո ես հույս ունեմ, որ էդպես կլինի, քանի որ որևէ գանգատ նրանք փաստացի չունեն»։

Նա նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հայտարարված պանդեմիա նոր կորոնավիրուսային վարակին անդրադարձավ, քանի որ, ըստ Թորոսյանի, տարատեսակ մեկնաբանությունների տեղիք է տալիս «պանդեմիա հայտարարել» տերմինը․ «ԱՀԿ-ն վերջին ժամանակներում շատ էր խոսում, որ հայտարարել կամ չհայտարարելը շատ բան չի փոխելու պայքարի միջոցառումների մեջ, քանի որ դրանք պայմանավորված են հիվանդության տեսակով և ոչ թե հայտարարությամբ, որպես էդպիսին։

ԱՀԿ գլխավոր տնօրենը պանդեմիա հայտարարեց, քանի որ բազմաթիվ երկրներ ընդգրկվեցին հիվանդության աշխարհագրության մեջ։ Սակայն նաև հայտարարությանը զուգահեռ ասվեց, որ հայտարարված պանդեմիան կամ այս հիվանդությունը․․․ դեռ կարող է կանխվել տարածումը էֆեկտիվ միջոցառումների միջոցով, ինչպիսիք տարբեր երկրներում արվել են, և էդ միջոցառումները հիմնականում չորսն են, որոնք որ արվում են հենց Հայաստանի Հանրապետությունում, և արվել են դեռ հունվարի վերջերից»։

https://www.facebook.com/ATorosyanOfficial/videos/1088233598209147/