Российского миллиардера Рубена Варданяна задержали и увезли в Баку. Армения обратилась в Евросуд
"Я не уверен, поэтому я не берусь это комментировать точно, но у него было российское гражданство. Если он вышел из...
"Я не уверен, поэтому я не берусь это комментировать точно, но у него было российское гражданство. Если он вышел из...
«Եթե Վարդանյանը Ռուսաստանի քաղաքացի է, Մոսկվան կստանձնի նրա իրավունքների պաշտպանությունը․․․»
Или тот же Роберт Кочарян. Как ваш бизнес? Господин Серж Саргсян, которого я считал обеспокоенным и ответственным, вы себя хорошо...
․․․44-օրյա աղետի պաստախանատուն Փաշինյանն էր, բայց ա՛յս աղետի պատասխանատուն Արցախի գործող-նախկին իշխանություններն են և Երևանից նրանց կառավարողները, որոնք հանուն․․․
Ի՞նչ է կատարվում Ստեփանակերտում, Մարտակերտում, Մարտունիում, Ասկերանում և Երևանում
Выборы нового президента осудили главы МИД Азербайджана, Турции и Украины. Евросоюз заявил, что не признает...
Սամվել Շահրամանյանն այսօր ընտրվել է Լեռնային Ղարաբաղի նախագահ։ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1-ին հրաժարական էր ներկայացրել, «Ազգային ժողով կանոնակարգ» օրենքում հունիսին կատարված լրացումների համաձայն՝ նոր նախագահին ընտրում էր խորհրդարանը։ ԼՂ Ազգային ժողովի 5 խմբակցություններից 4-ը, այդ թվում՝ իշխող ուժը, նախագահի պաշտոնում առաջադրել էին Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ԱԱԾ նախկին պետ Սամվել Շահրամանյանի թեկնածությունը։ Շահրամանյանը Ադրբեջանի հետ մարտին տեղի ունեցած հանդիպումներում գլխավորում էր ղարաբաղյան պատվիրակությունը։ Մամուլը նրան կապում է նախկին նախագահ Բակո Սահակյանի (նաև Արկադի Ղուկասյանի և միլիարդատեր Ռուբեն Վարդանյանի ոչ պաշտոնական դաշինքի) հետ։ Խորհրդարանական երկրորդ ուժը՝ ընդդիմադիր «Միասնական հայրենիքը» առաջադրել էր ՊԲ նախկին հրամանատար, ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի թեկնածությունը, բայց առաջադրման դիմումը չէր ընդունվել։ Բաբայանի թիմակիցները հանրահավաք էին հրավիրել, որը հետագայում չեղարկվել է։ «Երեկ ուշ երեկոյան նախագահի պաշտոնակատարի և քաղաքական ուժերի մասնակցությամբ հրավիրվել է խորհրդակցություն, որի ընթացքում ինձ խնդրել են ձեռնպահ մնալ քաղաքական ակցիայից, քանի որ, ինչպես ինձ փոխանցեցին, Բաքվից կապ են հաստատել իրենց հետ և սպառնացել, որ նախագահի ընտրության անցկացման դեպքում կդիմեն ուժի։ Լիովին վստահ չլինելով, որ ինձ փոխանցվում է ամբողջական տեղեկատվություն, կայացրել եմ ակցիա չանցկացնելու որոշում, որպեսզի հնարավոր անցանկալի զարգացումները չվերագրվեն «Միասնական հայրենիք» կուսակցության «արկածախնդրությանը»», - տեղեկացրել է Սամվել Բաբայանը։ Ընդդիմադիր գործիչը հավելել է՝ «Արցախի ճակատագրի ողջ ծանրությունը հետայսու կրում են օտրերկրա ազդեցությամբ և շահով առաջնորդվող քսաներկու պատգամավորները, նրանց կողմից առաջադրված և ընտրված նախագահն ու այս գործընթացի կնքահայրերը»։ Բաքուն, Անկարան և Կիևը դատապարտում են, Բրյուսելը չի ճանաչում Նոր նախագահի ընտրությունը դատապարտել են Ադրբեջանի, Թուրքիայի և Ուկրաինայի արտգործնախարությունները։ Եվրամիությունը հայտարարել է՝ չի ճանաչում սահմանադրական և իրավական շրջանակը, որում անցկացվել է Լեռնային Ղարաբաղի նախագահի ընտրությունը: Բաքուն հայտարարել է, թե «այսպես կոչված ընտրությունների անցկացումը ևս մեկ անգամ հստակ ցույց է տալիս, որ Հայաստանը և նրա ստեղծած այսպես կոչված ռեժիմը, որը քայլեր է ձեռնարկել ստատուս քվոն պահպանելու և իր օկուպացիոն քաղաքականությունը շարունակելու համար, իրականում շահագրգռված չեն խաղաղ գործընթացով և, ընդհակառակը, որդեգրել են սադրանքի և իրավիճակի սրման ուղին»: Անկարայից հավելել են՝ ընտրությունները «լեգիտիմ չեն», «խախտում են Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականությունը», դրանք «անցկացվել են մի ժամանակաշրջանում, երբ Ադրբեջանն ու Հայաստանը ձգտում են շարունակել խաղաղ բանակցությունները» և նպատակ ունեն «խաթարել այդ փորձերը»։ Կիևը աջակցություն է հայտնել Ադրբեջանին․ «Դատապարտում ենք այսպես կոչված «նախագահական ընտրությունները», որոնք տեղի են ունեցել սեպտեմբերի 9-ին Ղարաբաղի տարածքում», դրանք «հակասում են միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին», «արդյունքներն առ ոչինչ են»։ Եվրամիությունից հայտարարել են՝ ընտրությունների իրավական շրջանակը չեն ճանաչում, բայց և «հավատում են, որ կարևոր է Ղարաբաղի հայերի համար համախմբվել դե ֆակտո ղեկավարության շուրջ, որը կարողություն և կամք ունի ներգրավվելու Բաքվի հետ արդյունավետ քննարկումներին»։ Նոր նախագահն ինչ-որ բաներ է առաջարկում Թե ինչո՞ւ պաշարված Լեռնային Ղարաբաղի նախագահը որոշել հրաժարական ներկայացնել, ի՞նչ է փոխելու նոր նախագահի ընտրությունը, ինչո՞վ է պայմանավորված ճգնաժամային այս իրավիճակում իշխանափոխություն անելու որոշումը՝ պարզ չէ։ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, թե հոժարակամ է հեռացել։ Նրա ընդդիմախոսները պնդում են, որ նախկին նախագահը հրաժարական է տվել Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Ռուբեն Վարդանյանի, նրանց աջակցող ուժայինների և կուսակցությունների ճնշման ներքո։ տե՛ս Ղարաբաղում բան չի փոխվել․ նախագահին հրաժարական են պարտադրել Նոր վարչակազմը ճգնաժամից դուրս գալու հստակ ծրագիր չի ներկայացնում։ Արդեն երեք ամիս է՝ Լաչինի միջանցքը փակ է, Ադրբեջանը նույնիսկ հումանիտար բեռների մուտքն է արգելում։ Բաքվի կարճաժամկետ նպատակն է՝ Ղարաբաղի ենթակառուցվածները կապել Ադրբեջանին, գործարկել Աղդամի ճանապարհը։ Եկարաժամկետ նպատակը հարկադիր հպատակեցումն է՝ «ինտեգրացիան»։ Ստեփանակերտում այս հեռանկարը մերժում են։ տե՛ս Բաքուն, Վաշինգտոնը և Մոսկվամ առաջարկում են երկու կողմից բացել Ղարաբաղը Նոր նախագահն խորհրդարանում այսօր ելույթ է ունեցել և հայտարարել․ — Լեռնային Ղարաբաղը պիտի կարգավիճակ ստանա, — Հայաստանի հետ ուղիղ կապ պետք է ունենանք Լաչինի միջանցքով, — այլ ճանապարհներ կարող են գործարկվել, սակայն դրանք չպետք է փոխարինեն միջանցքին: — Ադրբեջանի հետ բանակցություններ պետք է լինեն, — ձևաչափը կարող է լինել ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ՝ երրորդ կողմի երաշխավորությամբ, — Ստեփանակերտը պետք է լինի բանակցությունների սուբյեկտ: Թե ինչպե՞ս է ղարաբաղյան կողմը հասնելու նախագահի հռչակած սկզբունքների իրագործմանը՝ պարզ չէ։ Բաքուն նույնիսկ երրորդ երկրի/երկրների երաշխավորությամբ բանակցություններն է կտրականապես մերժում՝ սպառնալով ռազմական գործոնով։ Վերջին օրերին Ադրբեջանը մեծաթիվ զորք և զինուժ է կուտակում Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Հայաստանի հետ սահմանների երկայնքով։ Հայկական կողմերը ահազանգում են՝ Ադրբեջանը նոր ռազմական ագրեսիայի է նախապատրաստվում։ տե՛ս Զորքերի կուտակումների մասին Երևանից զանգում են Հայաստանի կառավարությունը նախագահի ընտրությունները չի մեկնաբանել, փոխարենը հաղորդել է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցներ է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի, Գերմանիայի կանցլերի, Ֆրասիայի նախագահի, Վրաստանի վարչապետի և Իրանի նախագահի հետ։ Դատելով հաղորագրություններից, քննարկումները հիմնականում «տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման», «իրավիճակի հետագա սրման անթույլատրելիության», «սահմանին լարվածության աճի միտումների», Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի շուրջ են եղել։
«Ղարաբաղի խորհրդարանը պետք է լուծարվի, իրեն նախագահ կոչող էլեմենտը պետք է հանձնվի, բոլոր նախարարները․․․»
"Русские сопровождали до моста Акари, по ту сторону моста сказали "не бойтесь: если что, мы тут стоим...
Ստեփանակերտի բնակչի մարմինը բարեկամները չեն կարողացել տեղափոխել Արցախ, արդեն այսօր հուղարկավորել են Եռաբլուրում՝ գրել է լրագրող Արմինե Մարտիրոսյանը։ Ըստ նրա, տղամարդու մոտ 2023-ի փետրվարին ուժեղ գլխացավեր էին սկսվել, Կարմիր Խաչի մեքենայով նրան տեղափոխել էին Երևան։ Արդեն երևանում օնկոլոգիկ հիվանդություն է ախտորոշվել, վիրահատել են, բայց կյանքը փրկել չի հաջողվել։ «Մի քանի օր առաջ Հովիկի բարեկամները, որոնք Հայաստանում են ապրում, պայմանավորվել են ռուսների հետ, որպեսզի նրա մարմինը տեղափոխեն հայրենիք և այնտեղ հուղարկավորեն։ Ռուսական խաղաղապահ զորախմբի մեքենայով նրանք հասել են մինչև Բերձորի միջանցքի անցակետ, ադրբեջանցիները փաստաթղթեր են պահանջել, ստուգել դրանք «իրենց ինչ-որ ցուցակներում» և արգելել նրանց մուտքը Արցախ։ Ռուս խաղաղապահների մեքենան հետ են շրջել։ Որպես մերժման հիմքերի հիմնական վարկած նշվում է Հովիկի մասնակցությունը Արցախյան առաջին պատերազմին», - ֆեյսբուքում գրել է Մարտիրոսյանը։ Մարմինը, ըստ նրա, երկու օր պահել են Գորիսի դիարանում, հետո բարեկամները որոշել են հուղարկավորել Երևանում։ Հանգուցյալի կինը, որդին և որդու ընտանիքը Ստեփանակերտում են մնում։ Ավելի քան մեկ ամիս առաջ Ադրբեջանը Հակարիի կամրջին՝ Լաչինի միջանցքի սկզբնամասում, անցակետ է տեղադրել։ Լաչինի միջանցքի Շուշիի հատվածում, որը անցյալ տարվա դեկտեմբերից արգելափակված է ադրբեջանցի պետակտիվիստների կողմից, այժմ ոստիկանական հսկիչ կետ է գործում։ տե՛ս Անցակետ Լաչինում․ Ռուսաստանին ուղղված գանգատներ կան, բայց այլընտրանք չկա Անցակետ(եր)ով ժամանակ առ ժամանակ ռուս խաղաղապահներն են անցնում, երբեմն՝ Կարմիր Խաչի մեքենաները։ Չնայած Բաքվից հայտարարում են, թե Լաչինի միջանցքը բաց է, հայաստանյան և ղարաբաղյան մեքենաներն այստեղով չեն անցնում։ տե՛ս «Ադրբեջանի ցուցակներում սաղս էլ սև ենք»․ Ղարաբաղում կանչում են փողոց Ադրբեջանը խոչընդոտներ է ստեղծում նույնիսկ հիվանդներին տեղափոխող Կարմիր Խաչի մեքենաների համար՝ ահազանգում են ղարաբաղյան իշխանությունները։ Շրջափակման մեջ մնացած մարդիկ հիշեցնում են նաև Ադրբեջանի «սև ցուցակների» մասին՝ ոչ մի երաշխիք չկա, որ տղամարդկանց անցակետից չեն առևանգի։ տե՛ս Ղարաբաղի հայերին խեղդում են․ Շուշիում տոն է Օրեր առաջ Հակարիի կամրջով անցկացրել են ստեփանակերտցի Նարինե Դանիելյանի՝ առողջական ծանր խնդիրներ ունեցող որդուն։ Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ մայրը, նրա մանկահասակ տղան և առողջական ծանր խնդիրներ ունեցող մյուս պացիենտները հատել են անցակետը՝ երևանյան հիվանդանոցներ տեղափոխվելու համար։ «Ազատության» հետ զրույցում Դանիելյանը պատմել է, որ Շուշիի մոտ ադրբեջանցի ոստիկանները հավաքել են իրենց անձնագրերը, ստուգել, իսկ Հակարիի կամրջի վրա՝ Հայաստան-Ղարաբաղ սահմանին տեղակայված անցակետում, իջեցրել են շտապօգնության մեքենայից: «Մինչև Հակարիի կամուրջը ռուսը ուղեկցեց, Հակարիի կամրջից այն կողմ ասաց՝ չվախենաք, եթե ինչ, մենք ստեղ կանգնած ենք: Հենց հասանք Հակարիի կամուրջ, եկան իրանք դուռը բացեցին, ասացին, որ սաղ անձնագրերը վերցնեն, ամենքս գնացինք, միակ բացառությունը երեխան էր», - ասել է կինը: Որդին շնչառական սարքով է եղել, մնացել է մեքենայում՝ մյուսներին ստուգել են սահմանային անցակետի բոլոր կանոններով, հարցուփորձով. - «Ոնց որ գնում ես Ռուսաստան… Ինքն էլ ասում ա՝ ինչի համար ես գնում Երևան, մթոմ մենք Հայաստանում չենք, ասում ա՝ цель въезда в Армению из Азербайджана»: Շտապօգնության երեք մեքենաների մեջ էլ ծանր հիվանդներ են եղել։ Առանց խաղաղապահների կամ Կարմիր խաչի ուղեկցության նրանք Հայաստան տեղափոխվել չէին կարող՝ հայաստանյան/ղարաբաղյան մեքենաների, այդ թվում՝ շտապօգնության մեքենաների համար Հակարիի կամուրջը փակ է։
Մոսկովյան բանակցություններից հետո Բաքուն հայտարարում է, Երևանից՝ հերքում
«Մամ ջան, իմ մոտ ամեն ինչ լավ է։ Կարոտում եմ։ Ի՞նչ ասեմ։ Պատմելու բան չկա։ Պետք չէ անցյալով ապրել, որովհետև առջևում մեզ շատ ուրախ և երջանիկ օրեր են սպասում․․․»