Հետխորհրդային ռեժիմները համաճարակի քողի տակ ուժեղացնում են բռնաճնշումները
Իշխանություններ ավելի շատ հետաքրքրված են իրենց քննադատների ճնշմամբ, քան մարդկանց առողջության պահպանմամբ։
Իշխանություններ ավելի շատ հետաքրքրված են իրենց քննադատների ճնշմամբ, քան մարդկանց առողջության պահպանմամբ։
Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովի հորաքույրը՝ Ագազերթ Դաաևան, պարգևատրվել է Կադիրովի շքանշանով, կինը՝ Մեդնի Կադիրովան՝ «Ահաբեկչության դեմ պայքարում գերազանցության» շքանշանով։ «Կավկազսկի ուզելի» հետ զրույցում տեղացիները դժգոհություն են հայտնել, նշելով, որ Չեչնիայի իշխանություները պարբերաբար ակնհայտորեն ցուցադրում են, որ Ռամզան Կադիրովի հարազատները «հատուկ խավ են»։ Կադիրովի դստերը՝ Այշաթ Կադիրովին պատկանող «Ֆիրդաուս» նորաձևության տան Փարիզում կայացած ցուցադրությունից հետո Ռամզան Կադիրովն իր աղջկան պարգևատրել է «Չեչնիայի հանրապետության համար մեծ վաստակի» շքանշանով։ Վերլուծաբանները նշում են, որ նորաձևության ցուցադրությունն այդ մրցանակի համար բավարար չէ, բայց Չեչնիայում պարգևատրումներն իրականացվում են հանրապետության առաջնորդի միանձնյա նախաձեռնությամբ։ Կադիրովն իր հորաքրոջը պարգևատրել է մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ։ «Մեր առաջին նախագահ, Ռուսաստանի հերոս Ահմատ֊հաջի Կադիրովի հարազատ քույրը՝ Ագազերթ Դաաևան, ծնել ու մեծացրել է արժանի, խիզախ, համարձակ որդիների», - ասվում է Ռամզան Կադիրովի անունով սոցիալական ցանցերում տարածված հայտարարությունում։ Կից հրապարակված է տեսանյութ, որում ռեստորանային սրահում Կադիրովն իր հորաքրոջը շքանշան է հանձնում ու պարի հրավիրում: Կադիրովի շքանշանը Չեչնիայում շնորհվում է հանրապետությանը մատուցած ծառայության համար։ Տարբեր տարիներին այդ շքանշանին արժանացել են ինքը՝ Ռամզան Կադիրովը, Ռոսգվարդիայի հրամանատար Վիկտոր Զոլոտովը, Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը, Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, գեներալ Գենադի Տրոշևը, օլիմպիական չեմպիոն Բուվայսար Սայթիևը և ուրիշներ։ Իսկ «արժանի որդիներ դաստիարակելու համար» գոյություն ունի վաստակավոր մայրերի շքանշան։ Մարտի 8-ին «Գրոզնի» հեռուստաալիքով մեծ ռեպորտաժ էր հեռարձակվում Կադիրովի կնոջ՝ Մեդնի Կադիրովայի մասին, ով արժանացել է «Ահաբեկչության դեմ պայքարում գերազանցության» շքանշանի։ Պարգևատրության արարողությանը ներկա էին Չեչնիայի մի շարք բարփրաստիճան պաշտոնյաներ։ Չեչնիայի կառավարման համակարգը գրեթե ամբողջությամբ հավաքաված է Ռամզան Կադիրովի ու նրա հարազատների շուրջ։ Բի֊բի֊սի ռուսական ծառայության հաշվարկով, հանրապետության ազդեցիկ պաշտոնյաների 30 տոկոսը Կադիրովի ազգականներն են, 23 տոկոսը՝ համագյուղացիները, ևս 12 տոկոսը՝ ընկերներն ու նրանց հարազատները։
Задержания прошли в станицах Шелковская и Наурская. Официального подтверждения этой информации нет. В отделе МВД по Наурскому...
Իրավապահ մարմինները բերման են ենթարկել նվազագույնը ինը երիտասարդների, ովքեր «լայքել են» ընդդիմադիր բլոգեր Թումսո Աբդուրախմանովի տեսանյութը։
В конце января стало известно, что задержали 25 человек по подозрению в распространении фотоколлажа с изображением Рамзана Кадырова, на котором...
Հունվարի վերջին հայտնի դարձավ, որ Չեչնիայում 25 հոգու ձերբակալել են՝ առաջնորդ Ռամզան Կադիրովի նկարով ֆոտոկոլաժ տարածելու մեղադրանքով։
44-летний чеченский блогер был убит ножом в отеле в Лилле на прошлой неделе. Тело с многочисленными...
Թումսո Աբդուրախմանովը, ով Չեչնիայից փախել էր հետապնդումների պատճառով, արդեն հայտնել է հնարավոր մարդասպանի անունը։
Համացանցում արժանապատվությունը վիրավորող գրառումների համար Կադիրովը կոչ էր անում «սպանել», «նստացնել», «վախեցնել»։
Եթե Յապոնչիկի սպանությունը սառնասիրտ վրեժ էր, ապա Դեդ Հասանի բացառումը հստակ ծրագրված քայլ էր, որը չեչենական խմբավորումներին․․․
Մեր էթիկայով, մեր ադաթով է եկել․․․Ես իմ երեխաների հետ էլ եմ այդպես խոսում… Մեր բառապաշարում դա կա։ Միշտ է եղել՝ վախեցնել, հայհոյել։
2015 թ․ փախել է Չեչնիայից, քանի որ նրա մորուքը դուր չի եկել Կադիրովի բարեկամներից մեկին։ Այնուհետև դարձել է չեչենական ամենահայտնի բլոգերը։ Չեչնիայի իշխող վերնախավի ամենաարմատական քննադատներից մեկն է․․․