2026 г. 2 июня, вторник
Тег

#առևանգում

Աշոտ Փաշինյանի առևանգումը «հրավեր էր Եռաբլուր»

Ժամը 15։00-ի սահմաններում իր տան մոտից փորձել են առևանգել վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին։ «Հայկական ժամանակի» տեղեկություններով, «Որդիների կանչ» ՀԿ-ի անդամները ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան։ Մի պահ կանգ առած մեքենայից Փաշինյանին հաջողվել է դուրս թռնել, ինչի հետևանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների՝ հետևից ընթացող մեքենան: Վրաերթի հետևանքով վնասվել է Փաշինյանի ոտքը։ «Որդիների կանչի» անդամները, ըստ ՀԺ-ի, դիմել են փախուստի: Վարչապետի որդին ավելի ուշ հաղորդում է ներկայացրել ոստիկանություն։ Փաշինյանի առևանգման փորձին, ըստ ՀԺ-ի, մասնակցել է նաև «Որդիների կանչ» ՀԿ-ի անդամ է Գարիկ Գալեյանը (44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրն է)։ Մինչ այս Գալեյանը ձերբակալվել էր ընդդիմադիր ակցիաներից մեկի ժամանակ զորամասի հրամանատարին բռնության ենթարկելու համար։ Ավելի վաղ նա միացել էր նախկին ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի նստացույցին։ Կոչ էր անում «պատժել» վարչապետի ընտանիքից։  Ոստիկանությունից հաստատել են՝ հաղորդում են ստացել վարչապետի որդուն իր տան մերձակայքից առևանգելու փորձի մասին, «անհրաժեշտ գործողություններ են իրականացվում»։ Գործը փոխանցվում է Քննչական կոմիտե, նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Գարիկ Գալեյանը հերքել է։ News.am-ի հետ զրույցում նա հայտարարել է, թե իրենք այսօր Գարեգին Նժդեհում գտնվող վարչական դատարանից դուրս գալուց նկատել են Աշոտ Փաշինյանին, «զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Մարտիրոսյանը մոտեցել է նրան, ասել՝ նստիր մեքենաս, գնանք Եռաբլուր, տես՝ ինչ են արել հերդ ու մերդ»։ Ըստ նրա, բռնություն չի եղել, Փաշինյանը հոժարակամ նստել է իրենց մեքենան․ «Աշոտը ճանապարհին դուռը բացել ու իրեն դուրս է նետել։ Ես մի կերպ եմ արգելակել, որ ավտոմեքենայիս տակ չընկնի։ Դրանից հետո Աշոտն ինքն իր ոտքով փախել է՝ չենք էլ նկատել ինչպես։ Ի վերջո, տեսախցիկներ կան, թող տեսնեն՝ ինչ է եղել»։ Ավելի ուշ փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտարարել է, որ կարմիրբերետավորները բռնի ուժի գործադրմամբ ձերբակալել են և Շենգավիթի բաժին են տարել զոհված զինծառայողների ծնողներից մի քանիսին։ թարմացում — Ոստիկանության Շենգավիթի բաժին են բերման ենթարկել Գարիկ Գալեյանը, պատերազմում զոհված Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանը, և զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը։ Ոստիկանները նրանց բերման են ենթարկել «Որդիների կանչ» ՀԿ-ից: թարմացում — ՀԺ-ն տեսանյութ է հրապարակել, որում երևում է՝ ինչպես է Փաշինյանը դուրս նետվում մեքենայից և վրաերթի ենթարկվում հետևից երթևեկող մեքենայի կողմից․ թարմացում — Աշոտ Փաշինյանի առերևույթ առևանգման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ հաղորդել է Քննչական կոմիտեն։ Ձերբակալվել է մեկ անձ։ «Մի կին մոտեցել է Աշոտ Փաշինյանին, ներկայացել որպես զոհված զինծառայողի մայր, առաջարկել է նստել իր ավտոմեքենան, որպեսզի կարողանան հանգիստ զրուցել: Կինը Փաշինյանի համար անսպասելի վարել է մեքենան։ Ավելի ուշ կինը դադարեցրել է արագությունը, որի ժամանակ Աշոտ Փաշինյանը բացել է մեքենայի դուռը և ցած նետվել։ Դրանից վայրկյաններ հետո, երբ կանգնած է եղել, սպիտակ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան հարվածել է իրեն: Շրջվելով նկատել է, որ նշված ավտոմեքենայի վարորդը և ուղևորները դատարանի մոտ կանգնած ծնողներն են: Աշոտ Փաշինյանի ստացած վնասվածքի առնչությամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն», - ասված է Կոմիտեի տարածած հաղորդագրությունում։ շապիկի լուսանկարը՝ Sputnik Արմենիայի

4 քաղաքացիներ մեղադրվում են Գորիսում աղջիկ փախցնելու մեջ

4 քաղաքացիներ մեղադրվում են Գորիսում աղջիկ փախցնելու մեջ

Գորիսի քննչական բաժինն առևանգման մեղադրանքով քրեական գործեր է հարուցել քաղաքի չորս բնակիչների նկատմամբ։ Քննության արդյունքում պարզվել է, որ 1998թ. ծնված երիտասարդը երկու անգամ՝ 2020թ. դեկտեմբերի 18-ին և 2021թ. հունվարի 18-ին, մի խումբ անձանց հետ նախնական պայմանավորվածությամբ առևանգել է  2000թ. ծնված աղջկան: Նախ 2020-ի դեկտեմբերի 18-ին տղան ընկերների հետ «OPEL ASTRA»-ով հետապնդել է աղջկան, հետո հարկադրաբար նստացրել մեքենան ու տեղափոխել Սյունիքի մարզի բնակավայրերից մեկը։ Աղջկա` իրեն չառևանգելու, տուն վերադարձնելու խնդրանքներն անտեսվել են։ Ավելի ուշ աղջիկը ծնողի հետ վերադարձել է տուն: Այնուհետև՝ առևանգումից հետո շուրջ մեկ ամիս անց, աղջկանից կրկին մերժում ստանալով, 2021թ. հունվարի 18-ին երիտասարդն իր երկու բարեկամների հետ է նախապես պայմանավորվել՝ ամուսնության նպատակով աղջկան առևանգելու շուրջ: 2021թ. հունվարի 18-ին` ժամը 11:00-ի սահմաններում, ավտոմեքենայով հետապնդել են ընկերուհու հետ համալսարան գնացող աղջկան, ապա փողոցում մի կողմ են քաշել աղջկա ընկերուհուն ու նորից փախցրել աղջկան։ 22-ամյա երիտասարդին, նրա երկու ընկերներին և բարեկամներից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի (մարդուն  առևանգելը) 2-րդ մասի 1-ին կետով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ երիտասարդի մյուս բարեկամին վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Ուսանողին առևանգել են փողոցից ցուցմունքի համար

Որպես վկա կանչվելու մասին անձը պետք է տեղեկակցվի ծանուցումով։ Վկային բռնի ուժով բերման ենթարկել կարող են միայն եթե մի քանի անգամ ուղարկված ծանուցագրերից հետո նա չի ներկայանում նախաքննության մարմին։

Երթից ուսանող են առևանգել

- Երեք հոգի մեզ մոտեցան, Ռոբերտին քաշեցին ու մտցրին մեքենան։ Պարզաբանեցին միայն այն, որ քրեականից են ու մեքենայով իրան տարան։ Այս պահին Ռոբերտի հեռախոսն անհասանելի է․․․