Պաշտոնյաները՝ 44-օրյա պատերազմի վիրավորների և զոհերի թվերի մասին
Մինչև 11 հազար վիրավոր և հիվանդ, 885 հաշմանդամ
Մինչև 11 հազար վիրավոր և հիվանդ, 885 հաշմանդամ
Ասկերանի վերին ենթաշրջանի (Սղնախ), Ջաբրայիլի և Հադրութի ուղղություններից հայտնաբերվել է 10 զինծառայողի, իսկ Հադրութի Վարդաշատ գյուղից՝ 1 քաղաքացիական անձի մարմին: Այս մասին հայտնել է Ղարաբաղի ԱԻՊԾ ներկայացուցիչ Հունան Թադևոսյանը։ «Զոհված զինծառայողների մարմինները հայտնաբերվել են մարտական դիրքերի հատվածներում: Քաղաքացիական զոհված անձը տարեց մարդ է: Նրա մարմինը գտել են տանը: Զոհվածի ինքնությունը հայտնի է. հարազատները ճանաչել են: Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն՝ քաղաքացու զոհվելու հանգամանքները պարզելու նպատակով»,- հավելել է պաշտոնյան։ Ընդհանուր առմամբ՝ առայսօր հայտնաբերվել են զինծառայողների և քաղաքացիական անձանց 1222 աճյուններ։ Թադևոսյանը նաև նշել է, որ այսօր երեք խումբ որոնումները շարունակելու են Հադրութի, իսկ մեկ խումբ՝ Ֆիզուլու և Ջաբրայիլի հատվածներում։ Զուգահեռ աշխատանքներ են իրականացվում նաև ողջ մնացածներին հայտնաբերելու ուղղությամբ: Զոհվածների մարմինների որոնման և նույնականացման աշխատանքները դեռևս շարունակվում են։ Վերջին տվյալներով՝ հրապարակված Արսեն Թորոսյանի կողմից, պատերազմի սկզբից մինչ հունվարի 4-ը իրականացվել է 3360 զոհված զինծառայողների մարմնի կամ մասունքի դատաբժշկական փորձաքննություն, կատարվել ավելի քան 2500 դատագենետիկական փորձաքննություն: Անճանաչելի մարմինների ԴՆԹ-նույնականացման գործընթացը դեռևս շարունակվում է։
Հուլիսի 14-ին, ժամը 14։00-ի սահմաններում Ասկերանի շրջանի վարչական տարածքում գտնվող Ակնա թաղամասի մերձակայքում ադրբեջանական կողմից...
14 июля примерно в 14:00 неподалеку от квартала Акна, расположенного на административной территории Аскеранского района , в результате открытого азербайджанской...
Arvid Danielyan, was killed at around 2 pm on July 14, in the vicinity of the neighborhood of Akna in the administrative district of Askeran region...