Ереванский суд освободил под залог основаного подозреваемого по делу «о преступной группе»
Варданян находился в заключении с ноября 2015 года. По словам его адвоката Левона Багдасаряна, за время...
Варданян находился в заключении с ноября 2015 года. По словам его адвоката Левона Багдасаряна, за время...
արդանյանը 20 հոգուց բաղկացած զինված խմբով ծրագրել էր թռիչքի պահին խոցել Հայաստանի նախագահի օդանավը․․․
«Вы построили эту страну, чего ты хочешь, артист? Я сделал для этой страны больше тебя. Ты не болен, ты даже бегаешь...
«Ձեր շինած երկիրն է, ի՞նչ ես ուզում, դերաասա՛ն։ Ես քեզանից շատ բան եմ արել էս երկրի համար։ Դու հիվանդ չես, դու նույնիսկ վազում ես, ...
Это уже не беззаконие, а правовой беспредел. Таким образом они лишили Ширханяна всех средств связи с внешним миром и пытаются сломать психологически...
Everyone is aware that Shirkhanyan is unable to move on his own; officers used to assist him to walk to the visitation room during all our previous meetings. This time, however, they...
Նրա խոսքով՝ մինչ օրս միայն ինքն էր կարողանում այցելել Շիրխանյանին, սակայն փետրվարի 11 -ին, երբ ինքը գնացել է «Նուբարաշեն» ՔԿՀ...
«Շիրխանյանը անկողնային հիվանդ է, 5 ամիս է՝ նա չի կարողանում իջնել, լոգանք ընդունել։ Նա ոչ թե չի ցանկանում գալ դատի, այլ չի կարող և պահանջել է...
The lawyer had previously reported that Shirkhanyan had acquired a disability in the 11 months that he has spent in prison, claiming that if authorities did not take effective action to help the arrestee, he would not make it to his trial date...
«Շիրխանյանի առողջական վիճակի հետ կապված ոչ մի լավ բան չկա։ Վիճակը գնալով վատանում է, և ՔԿՀ-ում ոչ մի բան չեն ձեռնարկում...
Он уже отказывается и от лекарств, так как принимает их год, но его состояние не только не улучшается, но и становится крайне...
«Հանցավոր խմբի» գործով 2015-ի դեկտեմբերին ձերբակալված Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին կյանքին վտանգ է սպառնում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է նրա փաստաբան Հայկ Ալումյանը։ Վերջինիս խոսքով՝ Շիրխանյանը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գտնվելու 11 ամիսների ընթացքում հաշմանդամություն է ձեռք բերել։ Ալումյանը նշել է, որ ինքը 3 օր առաջ է այցելել Շիրխանյանին և համոզվել, որ կալանավորը առողջական խնդիրների պատճառով չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել։ Հակառակ Ալումյանի հայտարարության, «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկը պնդում է, որ Շիրխանյանը ստացիոնար բուժման կարիք չունի և շարունակում է ստանալ դեղորայքային բուժում։ Ալումյանի ասուլիսից քիչ անց տարածած ՔԿՀ֊ի հայտարարության մեջ նշվում է, որ նման եզրակացության է եկել բժշկական կոնսիլիումը, որի կազմում են եղեկ ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր նյարդաբան Գ. Հովհաննիսյանը, գլխավոր անոթաբան Տ. Սուլթանյանը, գլխավոր թերապևտ Մ. Նարիմանյանը և գլխավոր սրտաբան Հ. Հայրապետյանը: «Երևան֊Կենտրոնը» հավելում է, որ պետպատվերի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ևս երկու հավելյալ հետազոտություններ։ Այնուամենայնիվ, լրագրողների հետ հանդիպմանն Ալումյանը պնդել էր, որ նման վերաբերմունքի դեպքում Շիրխանյանը չի կարողանա ապրել մինչև իր դատի օրը։ Փաստաբանը համոզմունք է հայտնել, որ անցած շաբաթ, երբ Շիրխանյանը ցանկանում էր ասուլիս կազմակերպել, ՔԿՀ֊ի վարչակազմը խափանել է այն, որ մարդիկ չտեսնեն, թե ինչ վիճակում է գտնվում իր պաշտպանյալը։ Ալումյանը Շիրխանյանի առողջական վիճակի վերաբերյալ դիմել է Արդարադատության նախարարությանը, ՄԻՊ և Արդարադատության նախարարությնա քրեակատարողական վարչություն, սակայն միայն ՄԻՊ-ից է արձագանք ստացել։ Նոյեմբերի 10-ին օմբուդսամենի գրասենյակից պատասխանել են, որ Շիրխանյանի առողջության պահպանման իրավունքը խախտվել է, և ՄԻՊ գրասենյակն առաջարկել է նրան անհապաղ տեղափոխել մասնագիտացված հիվանդանոց։ Նշենք, որ, ԱԱԾ֊ի համաձայն, Շիրխանյանը ձերբակալվել է «Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու» կասկածանքով։ Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով (Հանցավոր համագործակցությանը մասնակցելը): Հոդվածով նախատեսվում է 6-ից 10 տարի ժամկետով ազատազրկում։ Հիշեցնենք, որ 2015 թվականի նոյեմբերի 25-ին ԱԱԾ֊ն հայտնել էր, որ բացահայտել է «կազմակերպված հանցավոր խմբակցություն», որի ղեկավարն է 34-ամյա Արթուր Վարդանյանը։ Պաշտոնական վարկածի համաձայն` խմբի անդամները հանցագործություններ էին պատրաստում «քաղաքական գործիչների, քաղաքացիների, պետության առանձին ճյուղերի դեմ»։