Մինսկի խումբը տարածաշրջանում աշխատելու հնարավորություն է խնդրում
Կոչ են անում շարունակել ներգրավվածությունը համանախագահների հովանու ներքո՝ կոնկրետ առաջընթաց գրանցելու մարդասիրական հարցերում․․․
Կոչ են անում շարունակել ներգրավվածությունը համանախագահների հովանու ներքո՝ կոնկրետ առաջընթաց գրանցելու մարդասիրական հարցերում․․․
Կոչ են անում հիմնվել Նյու Յորքում (սեպտեմբերի 25-ին) և Փարիզում (նոյեմբերի 11-ին) արտգործնախարարների համատեղ հանդիպումների․․․
На встрече обсуждались вопросы, связанные со сложившейся после войны ситуацией, возобновлением переговорного процесса...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), Հայաստանում Ռուսաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Սինեգուբովին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Փաշինյանը կարևորել է Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան և անհրաժեշտ համարել ՄԽ համանախագահության ձևաչափում բանակցությունների վերականգնումը՝ ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման նպատակով: Վարչապետը որպես առաջնահերթություն ընդգծել է Արցախի կարգավիճակի հստակեցումը՝ հաշվի առնելով արցախցիների ինքնորոշման իրավունքի իրացման սկզբունքի կարևորությունը, Արցախի՝ Ադրբեջանի կողմից գրավված տարածքների դեօկուպացիան, արցախահայության՝ սեփական բնակավայրեր անվտանգ վերադարձի համար պայմանների ապահովումը, կրոնական ու մշակութային ժառանգության պահպանումը: Կառավարության ղեկավարը դատապարտելի է Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների խախտումը, ինչի դրսևորվել է արցախա-ադրբեջանական շփման գծում դեկտեմբերի 11-ին և 12-ին տեղի ունեցած սադրիչ գործողություններով: Հանդիպման ընթացքում քննարկվել են պատերազմից հետո ստեղծված իրավիճակին, բանակցային գործընթացի վերսկսմանը, արցախահայության իրավունքների վերականգնմանը և անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր: Մինչ ակդ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել էին նաև Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանի հետ։ Համանախագահների և Ղարաբաղի նախագահի հանդիպումը չի կայացել։ Ղարաբաղի նախագահի խոսնակի փոխանցմամբ՝ այն չեղարկվել է հայկական կողմի նախաձեռնությամբ: «Համանախագահների և Արայիկ Հարությունյանի հանդիպումը չեղարկվել է հայկական կողմի նախաձեռնությամբ։ Պատճառը ոչ լիարժեք ձևաչափն է՝ հատկապես հաշվի առնելով այն, որ ռուս համանախագահը տարածաշրջանային այցին չի մասնակցում»,- ասել է Պողոսյանը։ Մինսկի խմբի տարածաշրջանային այցերն անցել են առանց ռուս համանախագահ Իգոր Պոպովի։ Վերջինիս բացակայության վերաբերյալ որևէ պարզաբանում չկա։ Հիշեցնենք, որ նախքան Հայաստան գալը՝ ՄԽ համանախագահները գնացել էին Բաքու։ Դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի մայրաքաղաքում կայացել էին նրանց և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումները։ Ալիևը հանդիպման ընթացքում հայտարարել էր, որ ՄԽ-ն 28 տարվա ընթացքում արևէ դերակատարում չի ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում և որ ինքը համանախագահներին Ադրբեջան «չի հրավիրել» (ավելի մանրամանս՝ այստեղ)։
ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի բացակայության վերաբերյալ որևէ պարզաբանում չկա...
...ներգրավվել ռազմի դաշտում մնացած դիերը հավաքելու աշխատանքներին՝ անվտանգության երաշխիքներ տրամադրելով․․․
...համաձայնեցնելու քայլերը` հիմնարար սկզբունքներին համապատասխան կարգավորման հասնելու համար
«Համանախագահող երկրները վճռական են տրամադրված լիովին իրագործել ԵԱՀԿ-ի և միջազգային հանրության կողմից․․․
«Мы непреклонны в вопросе дальнейшего принятия мер, таких, как расширение мониторинга, установление на месте прямой связи...
- We have to work on such a balance of commitments that helps to achieve a propotionate compromise, it has to be a compromise-based solution, the maximalist position․․․
Հարցին՝ եթե բանակցությունները ոչ մի հանգրվանի չեն հասել, ինչո՞ւ չվերանայել բանակցային այս ձևաչափը․․․
С заявлением выступила также Организация договора о коллективной безопасности. МИД России выразил серьезную...