Արդեն ոչ թե զինվորը պետք է զոհվի հանուն հայրենիքի, այլ հայրենիքը գնա զոհաբերությունների
- Այն ստորագրելիս հասկացել եմ, որ անձամբ իմ զոհվելու հավանականությունը չափազանց մեծ է ոչ միայն քաղաքական, այլև ֆիզիկական իմաստով։
- Այն ստորագրելիս հասկացել եմ, որ անձամբ իմ զոհվելու հավանականությունը չափազանց մեծ է ոչ միայն քաղաքական, այլև ֆիզիկական իմաստով։
Ես սատարում եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան-ին հաշտության պայմանագիրը ստորագրելու համար։ Ցավոք, այն, ինչ կարելի էր անել խաղաղ և արժանապատիվ ճանապարհով, արվեց պատերազմի և զոհերի գնով։ Նիկոլին դրան դրդեցին իր համակիրները, որ Հայաստանի 20 տարվա հանցագործ իշխանությունների կերցրած ստերի զոհերն էին։ Ինչքան էլ ատում էին վերջիններիս, բայց Ղարաբաղի հարցում նրանց քաղաքական վկաներն էին։ Հուսամ, որ գոնե հիմա կունենան բավարար կամք վերամտածելու իրենց հայացքները և կանխելու այս գլխակերների տեռորը։ Ինչևէ, եթե անգամ ռևանշ լինի, նրանք շանսատակ են լինելու և հեռանան իշխանությունից շատ շուտ։ Որևէ մեկին թող չթվա, թե Հայաստանում երբևէ եղել է կամ կգա իշխանության մի ուժ, որ կպահեր 7 շրջանը։ Այսքան տարի այդ տարածքները նրանք ոչ թե պահել են, այլ օկուպացրել են ոչ լեգիտիմ ձևով` դրա դիմաց ամբողջ երկիրը ծախելով և հասարակությանը աղքատության ու մահվան դուռը հասցնելով։ Մարդկանց էլ ստեր են կերցրել, թե հող են պահում։ Պայմանագիրը կհաստատի խաղաղություն, որը վարկաբեկված է Հայաստանում։ Բայց այն կսիրեն նույնիսկ նրա վրա քար շպրտողները։ Հայաստանը բռնում է պետական ինքնուրույնության ճանապարհը, ինչի մասին երազում են շատերը Հայաստանում։ Սկսվում է հարևանների հետ հարաբերությունների հաստատման փուլը. դա ունենալու է միայն դրական հետևանքներ։ Պատերազմում հաղթողներ չկան։ Խաղաղության պայմանագիրը ունի ահռելի դրական նշանակություն։ Ղարաբաղը մերն է` հայերինը, ադրբեջանցիներինը և բոլոր հավանական ու անհավանական ղարաբաղցիներինը։ Ուրախ եմ բոլոր ողջ մնացածների համար։ Սգում եմ զոհվածների մահը. նրանք դարձան հայրերի հիմարության զոհը, բայց հաստատեցին խաղաղությունը։ Նրանք հեղափոխության մեծ֊մեծ մարտիկներն են։ Գայանե Այվազյան աղբյուր՝ ֆեյսբուքի էջ
Կոչ ենք անում զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են խարխլել պետականության հիմքերը և․․․
Забудьте, откажитесь от преступного обмана о спасительной силе «стратегического союзника». В условиях этой действующей безотказно...
Դադարեցրեք հաղթելու այս հանցավոր ֆարսը` հարևանին չեն հաղթում, հարևանին չեն տրորում, հարևանին չեն ոչնչացնում. հարևանի հետ խոսում են, խոսում են, խոսում են, այնքան․․․
Сейчас применяется турецкий вариант джихада. Впервые он был применен против армян 100 дет назад. Его можно назвать селективным джихадом...
Թուքիան ստիպում է, որ Հայաստանը իր բարեկամը և աջակիցը լինի: Բռնի թե կամավոր: Որովհետև Հայաստանը կախարդական բանալիներ ունի գեոպոլիտիկակայից: Բայց մենք էլ իմանանք, որն է Հայաստանի կախարդանքը․․․
Մենք երազում ենք հետազգայնական, բազմազան կենսակայուն համակեցությամբ և կյանքն արժևորող քաղաքական էկոլոգիայով Կովկասի մասին․․․
- Աշխատել Բաքվի գործընկերների հետ և մշակել տարածաշրջանում ատելության, ռազմական գործողությունների և․․․
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Ներսիսյան 14/1 հասցեում գտնվող «Հայորդաց տան» շենքում ստեղծված կայանման կետ, որտեղից կկազմակերպվի նրանց տեղափոխումը...
Невозможно выступать за мир, придерживаясь нейтральной позиции. Мы отвергаем воинственную риторику...
Եթե այս ամենը ձեզ չի դիպչում հենց հիմա, ապա պատերազմը կամ դրա հետևանքները ձեզ կհասնեն վաղը․․․