Пережитки советской культуры: государство не хочет определять популярность артистов
Министерство образования, науки, культуры и спорта предложило проект поправок к закону о «Государственных наградах и почетных званиях...
Министерство образования, науки, культуры и спорта предложило проект поправок к закону о «Государственных наградах и почетных званиях...
ԿԳՄՍՆ-ն առաջարկում է չեղարկել ժողովրդական և վաստակավոր արտիստի կոչումները
«Я жду реакции министерства и мэрии. Если они решат, что учителя нужно уволить, она будет уволена», - сказала директор. По ее словам, героиня видео...
На вопрос мальчика «но что я сделал?», педагог отвечает словами «...я не понимаю... Значит, никто из вас меня не уважает. Никто. Плевать мне на вас...
«Հետամուտ ենք լինելու ուսումնական հաստատություններում բռնությունից զերծ կրթական միջավայրի ձևավորմանը․․․»
Մատենադարանի արհմիությունը բացատրում է, թե ինչու Գիտպետկոմի նախագիծը միտված է ոչ թե ոլորտի բարեկարգմանը, որքան գիտաշխատողին չվճարելուն․․․
Տարրական դպրոցում միավորային գնահատման համակարգ չի գործելու։ Դուրս է եկել կիսամյակային գրավորը։
Ավելացված միջոցները ուղղվելու են թեմատիկ գիտական հետազոտություններին և ենթակառուցվածքի արդիականացման ծրագրերին (1 մլրդ 32 մլն)․․․
«Таким образом мы сумеем обеспечить полноценную основу исследований в сфере экспериментальных наук...
Андреасян уточнила, что в рамках нового государственного критерия образования акцент в равной степени делается на знаниях, навыках...
Կառավարությունն այսօրվա նիստին հաստատել է հանրակրթության նոր չափորոշիչը, որը ձևակերպում է դպրոցից պետության ակնկալիքներն ու պահանջները, սահմանում ուսուցչի և դպրոցի կողմից կազմակերպվող աշխատանքների սկզբունքներն ու հանրակրթության բովանդակությունը։ Փոփոխությունների նախագիծը հանրային քննարկման էր դրվել անցյալ տարվա հունիսին։ Չափորոշչի դրույթներն ութն են․ դրանք ամբողջապես վերափոխում են կրթական պրոցեսի տրամաբանությունը՝ առակայացանկից և դասաժամերից սկսած՝ դասավանդման մեթոդներով, գնահատման համակարգով ավարտված։ Նիստի ընթացքում ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը մանրամասնել է, որ հանրակրթության նոր պետական չափորոշիչը հիմնված է կարողունակությունների վրա։ Սա նշանակում է, որ հավասարապես շեշտադրվում են գիտելիքը, հմտությունը, դիրքորոշումներն և արժեքային բաղադրիչը՝ որպես հանրակրթության հիմնական անելիք: Փոխնախարարի խոսքով՝ սահմանվել են վերջնարդյունքներ կրթական երեք աստիճանների համար՝ տարրական, հիմնական և ավագ, ինչը հնարավորություն է տալիս խուսափել այս պահին գործող առարկայակենտրոն մոտեցումից, որի պարագայում շեշտադրվում է այդ առարկաների ինքնաբավ գոյությունը դպրոցում, և անցում կատարել ինտեգրված մոտեցման, որը հնարավորություն է տալիս «տեսնել տարբեր կապերը, առանձնացնել խաչվող գաղափարները և ամեն առանձին առարկայի միջոցով հասկանալ, թե ինչպես ենք նպաստում այդ ընդհանուր վերջնարդյունքներին հասնելուն»։ Սա, ըստ Անդրեասյանի, թույլ կտա նաև խուսափել կրկնություններից, առավել արդյունավետ օգտագործել ժամանակը, որ մենք ծախսում ենք դպրոցում, ինչպես նաև երեխայի ժամանակը և դրա շրջանակում հանրային զարգացման ավելի շոշափելի արդյունք ստանալ: Նոր չափորոշիչն, այսպիսով, նվազեցնում է դպրոցականների ծանրաբեռնվածությունը՝ առանց բովանդակային ծավալը կրճատելու։ Հանրակրթության պետական չափորոշչում առանձնացվելու են 7 ուսումնական բնագավառներ և դրանց շրջանակում դպրոցները ստանալու են ընտրության հնարավորություն՝ օրինակելի պլանի հիման վրա ձևավորել իրենց սեփական մոտեցումները, ինչն, ըստ էության, նպաստում է դպրոցների ինքնավարության զարգացմանը։ Սահմանվել են չորս պարտադիր առարկաներ՝ Հայոց լեզու և գրականություն, մաթեմատիկա, հայոց պատմություն և օտար լեզու, որոնք երաշխավորված ժամաքանակ ունեն բոլոր դպրոցներում։ Անդրեասյանը նաև նշել է, որ աշակերտների կարիքներից բխող մոտեցումների և, մասնավորապես, ավագ դպրոցի ռեֆորմ իրականացնելու հնարավորություն կտա նաև անհատական բաղադրիչը։ «Մենք կարողանալու ենք հրաժարվել այս պահին գործող հոսքային ուսումից և անցնել անհատականացված դասացուցակի՝ ըստ առանձին աշակերտի նախասիրությունների և մասնագիտական կողմնորոշման: Սա նաև թույլ կտա այս պահին գործող այն անհավասար իրավիճակը, որ ունենք քաղաքներում առանձին ավագ դպրոցների և հիմնականում գյուղական համայնքներում տեղակայված միջնակարգ դպրոցների ավագ դասարանների պարագայում՝ այդ անհավասարությունը վերացնել»։ Ավագ դպրոցի ռեֆորմին, Անդրեասյանի համոզմամբ, նպաստելու է նաև մոդուլային ուսուցումը, ինչը հնարավորություն է տալու ավագ աստիճանում ունենալ ուսումնական մեկ տարվանից ավելի կարճաժամկետ դասընթացներ և առավել արդյունավետ կերպով շեշտադրել մասնագիտական կողմնորոշումը: 7-րդ դասարանից սկսած կներդրվի նաև նախագծային ուսուցում, ինչը հնարավորություն կտա զարգացնել սովորողների ինքնուրույն, հետազոտական և ստեղծագործական կարողությունները, ինչպես նաև իրականացնել համայնքային նախագծեր։ Փոփոխություններ են իրականացվելու գնահատման գործընթացում։ Միավորային գնահատումը (գնահատականները) պետք է գործի 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից։ Այսինքն՝ տարրական դպրոցում առաջարկվում է հրաժարվել միավորային գնահատման գործող ձևից և կիրառել ավելի խրախուսող գնահատման ձևեր: Փոփոխություններով առաջարկվում է նաև հրաժարվել անբավարար գնահատականային շեմից և 10 միավորանոց սանդղակում յուրաքանչյուր միավոր դիտարկել իբրև առաջընթաց: ԿԳՄՍ փոխնախարարն ավելի վաղ հայտնել էր, որ նոր չափորոշչի ներդրումը նախատեսվում է 2022-23 թվականներին։ Մինչ այդ նախարարությունը մտադիր է լայնածավալ վերապատրաստումներ իրականացնել և փորձարկել առարկայական չափորոշիչներն ու ծրագրերը, որոնք մշակվել են այս չափորոշչի հիման վրա