Կայուն լարվածությունը պահպանվում է, վիրավոր զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊԲ
Գիշերը և առավոտյան իրադրությունը արցախա-ադրբեջանական շփման գծում էական փոփոխությունների չի ենթարկվել...
Գիշերը և առավոտյան իրադրությունը արցախա-ադրբեջանական շփման գծում էական փոփոխությունների չի ենթարկվել...
թարմացում․ — Ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորվել է ՊԲ զինծառայող Ալբերտ Վլադիկի Բախշիյանը։ Նրա վիճակը, ըստ Արցախի ՊՆ-ի, գնահատվում է բավարար։ Ժամը 22։00-ի դրությամբ Արցախի հյուսիսային և հյուսիս-արևմտյան առաջնագծի երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է և շարունակում է գտնվել ՊԲ լիարժեք վերահսկողության տակ, հաղորդել է Արցախի տեղեկատվական շտաբը։ «Հայկական կողմի կենդանի ուժի և դիրքային կորուստների մասին սոցիալական ցանցերում որոշ օգտատերերի կողմից տարածված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, և ՊԲ զինվորական անձնակազմը շարունակում է պաշտպանել իրեն վստահված բնագիծը։ ՊԲ հրամկազմը Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ համապատասխան քայլեր է ձեռնարկում իրադրության հանգուցալուծման ուղղությամբ», - ասված է հաղորդագրության մեջ։ Արցախի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, համացանցում շրջանառվող տեղեկությունները Արցախի այս կամ այն հատվածում ընթացող թեժ մարտերի մասին չեն համապատասխանում իրականությանը: «Շփման գծում որոշակի լարվածությունը պահպանվում է: Հանրապետության ղեկավարությունը, ՊԲ հրամանատարության ու ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ համապատասխան քայլեր է ձեռնարկում իրադրության հանգուցալուծման ուղղությամբ», - ընգծել է ՊԲ մամուլի ծառայությւոնը։ Հիշեցնենք՝ ավելի վաղ ՊԲ-ն հաղորդել էր, որ ժամը 9։00-ից սկսած Արցախի հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են․․․
«На позиции находилось несколько человек. Противник открыл очередь выстрелов, в результате чего погиб 19-летний Грач Пилипосян...
Հունիսի 18-ին Վարդենիսի ուղղությամբ՝ Վերին Շորժա գյուղի դիրքերում հակառակորդի կրակոցից ժամկետային զինծառայող էր զոհվել․․․
․․․Ադրբեջանի ԶՈւ կողմից հրադադարի ռեժիմի կոպիտ խախտման հետևանքով զոհվել է շարքային Դավիթ Վարդանյանը
Ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը Փառուխ գյուղի տարածքում, ինչի հետևանքով Լեռնային Ղարաբաղի 1 զինծառայող վիրավորվել է․․․
Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը։
Днем 24 марта ВС Азербайджана нарушили линию соприкосновения в направлении села Парух Аскеранского района, сообщил Информационный штаб Арцаха...
Երեկոյան ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ հենակետի ուղղությամբ․․․
Вечером Омбудсмен Карабаха Гегам Степанян сообщил, что в окрестностях Шуши были зафиксированы выстрелы в воздух из огнестрельного...
ՊԲ-ն հերքել է ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե հուլիսի 13-ի երեկոյան գնդացիրներով և ինքնաձիգերով կրակ են բացել․․․
«Более чем очевидно, что азербайджанская сторона делает отчаянные попытки с тем, чтобы взвалить на армянскую сторону ответственность...