2026 г. 2 июня, вторник
Тег

#Ղարաբաղի բլոկադա

Լաչինի միջանցքը բացողները փակեցին Տիգրան Մեծի փողոցը

Լաչինի միջանցքը բացողները փակեցին Տիգրան Մեծի փողոցը

Տիգրան Մեծ պողոտան փակած «խաչակիրներից» 14-ը բերման է ենթարկվել, երթևեկությունը վերականգնվել է։ Ցուցարարները շուտով կմեկնեն սահման։ «Խաչակիրներ» ջոկատի անդամներ ներկայացող տղամարդիկ ցերեկվանից կառավարության մոտ էին՝ պահանջում էին բացել Լաչինի միջանցքը։ «Եթե մինչև ժամը 18։00-ն Լաչինի ճանապարհը չբացվի, մենք կգնանք Արցախ, կբացենք այդ ճանապարհը», - ասում էր համանուն ռազմահայրենասիրական ՀԿ-ի նախագահ, ջոկատի հրամանատար Սարգիս Պողոսյանը։ Ցուցարարները ներկայանում էին որպես «կռվող տղերք», «ազատամարտիկներ» և պահանջում էին, որ կառավարությունը իրենց զինի։ Ավելի ուշ Լաչինի միջանցքը բացողները փակեցին երևանյան հրապարակին հարող փողոցը։ 14 մարդ ուժով բերման ենթարկվեց, 2-ը՝ քաշքշուկում վատացավ։ Քիչ անց երթևեկությունը վերականգնվեց։ Հրապարակում մնացածներն այժմ ավտոբուսների են սպասում, նախատեսում են մեկնել Կոռնիձոր։ տե՛ս նաև Ստեփանակերտից դեպի սահման անզեն մարդկանց շարասյուն է գալու