Հայաստանը ունի սահմաններ, Ղարաբաղը ունի ընտրված իշխանություն․ Փաշինյան
Խաղաղության պայմանագրի մեջ Ղարաբաղի հարցին անդրադարձ կարող է և չլինել
Խաղաղության պայմանագրի մեջ Ղարաբաղի հարցին անդրադարձ կարող է և չլինել
Ղարաբաղցիները, որպես կանոն հայաստանցիների հետ միասին, դիտարկվել են որպես Ղարաբաղը հայկական պահող կամ անկախացնող միջոց․․․
Ապաշրջափակմամբ կզբաղվի եռակողմ աշխատանքային խումբը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների․․․
Он вскользь коснулся основного для Армении гуманитарного вопроса обмена пленными, поиска пропавших без вести. В соответстви...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), Հայաստանում Ռուսաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Սինեգուբովին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Փաշինյանը կարևորել է Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան և անհրաժեշտ համարել ՄԽ համանախագահության ձևաչափում բանակցությունների վերականգնումը՝ ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման նպատակով: Վարչապետը որպես առաջնահերթություն ընդգծել է Արցախի կարգավիճակի հստակեցումը՝ հաշվի առնելով արցախցիների ինքնորոշման իրավունքի իրացման սկզբունքի կարևորությունը, Արցախի՝ Ադրբեջանի կողմից գրավված տարածքների դեօկուպացիան, արցախահայության՝ սեփական բնակավայրեր անվտանգ վերադարձի համար պայմանների ապահովումը, կրոնական ու մշակութային ժառանգության պահպանումը: Կառավարության ղեկավարը դատապարտելի է Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների խախտումը, ինչի դրսևորվել է արցախա-ադրբեջանական շփման գծում դեկտեմբերի 11-ին և 12-ին տեղի ունեցած սադրիչ գործողություններով: Հանդիպման ընթացքում քննարկվել են պատերազմից հետո ստեղծված իրավիճակին, բանակցային գործընթացի վերսկսմանը, արցախահայության իրավունքների վերականգնմանը և անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր: Մինչ ակդ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել էին նաև Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանի հետ։ Համանախագահների և Ղարաբաղի նախագահի հանդիպումը չի կայացել։ Ղարաբաղի նախագահի խոսնակի փոխանցմամբ՝ այն չեղարկվել է հայկական կողմի նախաձեռնությամբ: «Համանախագահների և Արայիկ Հարությունյանի հանդիպումը չեղարկվել է հայկական կողմի նախաձեռնությամբ։ Պատճառը ոչ լիարժեք ձևաչափն է՝ հատկապես հաշվի առնելով այն, որ ռուս համանախագահը տարածաշրջանային այցին չի մասնակցում»,- ասել է Պողոսյանը։ Մինսկի խմբի տարածաշրջանային այցերն անցել են առանց ռուս համանախագահ Իգոր Պոպովի։ Վերջինիս բացակայության վերաբերյալ որևէ պարզաբանում չկա։ Հիշեցնենք, որ նախքան Հայաստան գալը՝ ՄԽ համանախագահները գնացել էին Բաքու։ Դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի մայրաքաղաքում կայացել էին նրանց և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումները։ Ալիևը հանդիպման ընթացքում հայտարարել էր, որ ՄԽ-ն 28 տարվա ընթացքում արևէ դերակատարում չի ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում և որ ինքը համանախագահներին Ադրբեջան «չի հրավիրել» (ավելի մանրամանս՝ այստեղ)։
На встрече обсуждались вопросы, связанные со сложившейся после войны ситуацией, возобновлением переговорного процесса...
ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի բացակայության վերաբերյալ որևէ պարզաբանում չկա...
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն այլևս ավարտված է, հայտարարել է Պուտինը․․․
Լրագրողներ Թաթուլ Հակոբյանն ու Շահին Ռզաևը հայտարարությամբ անդրադարձել են աշխարհի տարբեր երկներում տեղի ունեցող հայ-ադրբեջանական բախումներին․․․
- We condemn the ongoing acts of violence and bigotry perpetrated by individuals within our communities towards one another in the name of patriotism...
Эти столкновения, независимо от факта присутствия невидимой руки, не соответствуют интересам ни армянского, ни азербайджанского народов...
Որպես հայաստանյան և ադրբեջանական գաղթական համայնքների անդամներ, դատապարտում ենք անհատների կողմից մյուս համայնքի ներկայացուցիչների նկատմամբ գործադրված բռնությունը...