"У твоего брата СПИД". Ереванские полицейские всю ночь унижали инфицированного
"Члены моей семьи не знали, что я живу с ВИЧ. Я не хотел лишний раз подвергать их стрессу. Сотрудник Полиции без моего согласия...
"Члены моей семьи не знали, что я живу с ВИЧ. Я не хотел лишний раз подвергать их стрессу. Сотрудник Полиции без моего согласия...
Պարեկները ՄԻԱՎ ունեցող տղամարդու պայուսակում հակառետրովիրուսային դեղեր են հայտնաբերել, չեն հավատացել, որ դրանք նախատեսված են ՄԻԱՎ-ի բուժման համար, և թմրանյութեր պահելու կասկածանքով բերման են ենթարկել Կենտրոնի բաժին։ Բաժնում նրան ծաղրել են, նվաստացրել, ՄԻԱՎ-ի մասին պատմել են բոլոր ծառայակիցներին (ընթացքում ՄԻԱՎ-ը խառնել են ՁԻԱՀ-ի հետ), առանց թույլտվության պատասխանել են նրա հեռախոսազանգերին, ՄԻԱՎ դրական կարգավիճակը բացահայտել նաև ընտանիքի անդամներին։ Գիշերը ժամը 12-ն անց կես, տուն վերադառնալու ճանապարհին, ինձ կանգնեցրեցին քաղաքացիական հագուստով ոստիկանները, ասացին, թե թմրանյութ են փնտրում, բացեցին պայուսակս և գտան ՄԻԱՎ-ի բուժման համար նախատեսված ՀՌՎ դեղեր՝ պատմել է տղամարդը։ «Չիմանալով, թե ինչի համար են նախատեսված այդ դեղերը, ոստիկանները սկսեցին մեղադրել ինձ թմրանյութեր պահելու մեջ: Փորձեցի բացատրել, չլսելով իմ բացատրությունները՝ տարան Ոստիկանության բաժին։ Ինձ հարցաքննում էին տարբեր աշխատակիցներ: Հարցին՝ ի՞նչ դեղեր են դրանք, պատասխանեցի, որ B20-ի համար նախատեսված դեղեր են: Քննիչը հրահանգեց մյուս աշխատակիցներին նայել ինտերնետում՝ ինչ է նշանակում B20: Տեսան, որ նշանակում է՝ մարդն ունի ՄԻԱՎ, սկսեցին ծաղրել, գոռալ, թե բաժնում ՍՊԻԴ-ով հիվանդ կա, իմ ՄԻԱՎ դրական կարգավիճակը առանց իմ համաձայնության բացահայտեցին ամբողջ բաժնում, տեղեկատվությունը հասավ մինչև բաժանմունքի ոստիկանության պետին», - տղամարդու խոսքերը մեջբերել է «Իրական աշխարհ, իրական մարդիկ» իրավապաշտպան կազմակերպությունը։ Երիտասարդը խնդրել է, որ դեղերն ուղարկեն փորձաքննության։ Առաջարկել է զանգահարել բուժող բժշկին։ Զանգահարել են։ Բժիշկը զգուշացրել է՝ առանց պացիենտի համաձայնության ոչ ոք, այդ թվում՝ ոստիկանը, իրավունք չունի բացահայտել նրա կարգավիճակը, դա օրենքի խախտում է, և առաջարկել է պաշտոնական հարցում անել Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն։ Այս ողջ ընթացքում տղամարդու անձնական հեռախոսը ոստիկանները մոտ է եղել։ Ուշ գիշերը նրան զանգահարել է եղբայրը, որ հասկանա՝ ո՞ւր է, ինչո՞ւ տուն չի եկել։ «Իմ ընտանիքի անդամները չգիտեին, որ ես ապրում եմ ՄԻԱՎ-ով: Չէի ուզում ավելորդ սթրեսի ենթարկել նրանց: Ոստիկանության աշխատակիցն առանց իմ համաձայնության պատասխանեց հեռախոսազանգին և եղբորս ասաց՝ գիտե՞ս, որ եղբայրդ ՍՊԻԴ ունի: Սա հերթական ծանր հարվածն էր ինձ համար», - ասել է երիտասարդը։ Լուսադեմին նրան ազատ են արձակել։ Դեղերը այդպես էլ չեն վերադարձրել․ «Տվեցին միայն անձնագիրս, դրամապանակս և բնակարանիս բանալիները»։ Հեռախոսը հետ են տվել մոտ 10 օր անց։ Խտրականության, մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի ոտնահարման և բռնության մասին օրեր առաջ ահազանգել է «Իրական աշխարհ, իրական մարդիկ» իրավապաշտպան կազմակերպությունը, որը աջակցում է ՄԻԱՎ-ով և ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց։ Ինքը՝ տուժողը, հրաժարվել է գրավոր բողոք ներկայացնել իրավապահների դեմ: Սա առաջին դեպքը չէ, երբ իրավապաշտպանները ահազանգում են պետական հաստատություններում խտրականության, վատ վերաբերմունքի մասին և հիշեցնում՝ ո՛չ ոք, ո՛չ ոստիկանը, ո՛չ բժիշկը, ո՛չ ուսուցիչը, ո՛չ գործատուն իրավունք չունեն տարբերակված մոտեցում ցուցաբերել, ՄԻԱՎ-ի հիմքով սահմանափակել մարդու իրավունքները, առանց նրա համաձայնության երրորդ անձանց պատմել ՄԻԱՎ դրական կարգավիճակի մասին։ Սա խտրականություն և մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի ոտնահարում է համարվում, որը, ըստ օրենքի, նաև իրավական պատասխանատվություն է ենթադրում։ Տուժածները որպես կանոն խուսափում են բողոք ներկայացնելուց, որովհետև վախենում են, որ դա կհանգեցնի իրենց կարգավիճակի հետագա բացահայտմանը, քանի որ իրավական պաշտպանության մեխանիզմները թերի են գործում կամ առհասարակ չեն գործում։
Իրավապաշտպանների հետ կարող եք կապվել՝ զանգահարելով 093-81-92-75 և 091-20-09-71 հեռախոսահամարներով
Փետրվարի 9-ին ոստիկանության Էրեբունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալը, օպերլիազորը և վկան ծեծի էին ենթարկել ձերբակալված անչափահասի պաշտպաններին։ Դեպքից կես տարի անց ոստիկանների նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Դատախազությունը հրապարակել է միջադեպի պաշտոնական վարկածը։ տե՛ս Էրեբունու ոստիկանները ծեծել են նաև փաստաբաններին Դեպքը տեղի է ունեցել 2023 թվականի փետրվարի 9-ին՝ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում։ Ըստ դատախազության, ձերբակալված անչափահաս Ռ.Տ.-ի, Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Վ.Պ.-Ի, վկա Մ.Ե.-ի մասնակցությամբ քննչական գործողության ընթացքում Ռ.Տ-ի պաշտպան Մ.Ա.-ի վերաբերյալ հեգնական արտահայտություններ են հնչել: Քննչական գործողության ավարտից հետո պաշտպան Մ.Ա.-ն քննիչի աշխատասենյակից դուրս է հրավիրել վկա Մ.Ե.-ին և միջանցքում պարզաբանում պահանջել: «Վկա Մ.Ե.-ն բաժնի միջանցքում գտնվող՝ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Ս.Ե.-ի, օպերլիազոր Վ.Պ.-ի և քննությամբ չպարզված այլ ծառայողների ներկայությամբ հերքել է ինչպես իր, այնպես էլ ոստիկանության մյուս աշխատակիցների կողմից Մ.Ա.-ի վերաբերյալ հեգնական արտահայտություն հնչեցնելու հանգամանքը: Դրան ի պատասխան Մ.Ա.-ն սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել այն անձանց հասցեին, ովքեր իր վերաբերյալ նման արտահայտություն են արել: Մ.Ա.-ի և միջադեպին ներկա՝ ՆԳՆ ոստիկանության ծառայողների միջև վիճաբանություն է առաջացել: Վիճաբանության ընթացքում վկա Մ.Ե.-ն, Էրեբունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Ս.Ե.-ն և քննությամբ չպարզված՝ ՆԳՆ ոստիկանության այլ աշխատակիցներ ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել պաշտպան Մ.Ա.-ի գլխի և մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ։ Միջադեպին ներկա՝ ձերբակալված անչափահաս Ռ.Տ.-ի մյուս պաշտպան Է.Ա.-ն միջամտել է ծեծկռտուքին, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել ոստիկանության աշխատակիցների հասցեին: Ցկա Մ.Ե.-ն օպերլիազոր Վ.Պ.-ի և քննությամբ չպարզված՝ ՆԳՆ ոստիկանության այլ աշխատակիցների հետ միասին՝ խմբի կազմում, պատասխան հայհոյանքներ հնչեցնելով հարվածներ են հասցրել պաշտպան Է.Ա.-ի դեմքի և մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ», - գրել է Դատախազությունը։ Օգոստոսի 8-ին և օգոստոսի 9-ին դատախազի որոշմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել վկա Մ.Ե.-ի (2 դրվագ), Էրեբունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Ս.Ե.-ի և օպերլիազոր Վ.Պ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը): Մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: Էրեբունու բաժանմունքում ծեծի ենթարկված փաստաբաններ Մարզպետ Ավագյանի և Էմանուել Անանյանի պաշտպանն ավելի վաղ պատմել էր Epress.am-ին, որ վիճաբանությունը հրահրած վկան ևս ոստիկանության աշխատակից է։ Փաստաբաններին ծեծել են անչափահասներից մեկի և հիշատակված ոստիկանի առերեսումից հետո։ Առերեսման ժամանակ անչափահաս վկան՝ հիշյալ օպերի (դատախազության հաղորդագրությունում նրա մասին գրում են «վկա Մ․Ե․») ներկայությամբ ցուցմունք է տվել և պատմել, թե ինչպես են ոստիկանները նախորդ օրը բիրտ ուժի կիրառմամբ («գլուխը ինչ-որ շորով ծածկել են, մի քանի հոգով ծեծել, գետնին պառկացրել, ոտքերով սեղմել և այլն») իրենց բերման ենթարկել բաժին: «Առերեսվող վկա օպերլիազորը, ընկալելով, որ անչափահասը ցուցմունքներ է տալիս նաև իր գործողությունների վերաբերյալ և փաստաբանն էլ, իր հերթին, հանգամանքների պարզաբանման համար հարցադրումներ է իրեն ուղղում, սկսել է լարվել, վիրավորել փաստաբանին, հետո արդեն հարձակվել ու բռնություն են գործադրել փաստաբանների վրա», – Epress.am-ին ասել է ծեծի ենթարկված փաստաբանների պաշտպանը։ Ըստ նրա՝ 16-17 տարեկան երիտասարդներին ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատողները բերման են ենթարկել՝ խուլիգանություն կատարելու և ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով։ Տուժող են ճանաչվել այն նույն ոստիկանները, որոնք մեկ օր անց խմբակային ծեծի են ենթարկել փաստաբաններին։ Միջադեպից ամիսներ ոստիկանության բաժանմունքում ծեծի են ենթարկել նաև փաստաբան Կարեն Ալավերդյանին։ Հուլիսին փաստաբանների պալատը գործադուլ էր հայտարարել՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել պաշտպաններին ծեծած ոստիկաններին և պաշտոնանկ անել Կենտրոն բաժանմունքի պետին։
"Если за последние минимум 10 лет в Армении не было зафиксировано ни одного случая насилия к адвокатам...
Հայաստանի իրավապահները, ի զորու չլինելով բացահայտել տոննաներով ծանր թմրանյութերի շրջանառման դեպքերը, բռնություններով․․․
"Виновные до сих пор не понесли ответственности. Участники инцидента продолжают оставаться на своих должностях...
Փաստաբանների պալատն այսօր գործադուլ է անում․ 4 ամսվա մեջ ոստիկանական բաժանմունքներում առնվազն 3 փաստաբան է բռնության ենթարկվել, Պալատը պահանջում է պատասխանատվության ենթարկել պաշտպաններին ծեծած ոստիկաններին և պաշտոնանկ անել Կենտրոն բաժանմունքի պետին։ Փաստաբանների բողոքի ակցիայի հետևանքով այսօր տասնյակ դատական նիստեր են հետաձգվել։ Գործադուլը ամփոփվել է երթով։ Գործադուլավորները հասել են մարզադաշտի մոտ՝ բռնցքամարտի ձեռնոցներ նվիրելու Կենտրոնի ոստիկանապետին։ «Առ այսօր մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվել: Միջադեպում ներգրավված անձինք այսօր շարունակում են իրենց պաշտոնավարումը։ Մեր համայնքը չի տեսնում այն միջոցները, որոնք պետք է կիրառվեն նմանատիպ իրավիճակում», - երթից առաջ ասել է Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը։ Փետրվարին Էրեբունու ոստիականական բաժնում ոստիկանները ծեծել էին փաստաբաններ Մարզպետ Ավագյանին ու Էմանուել Անանյանին, որոնք ներկայացնում էին իրենց անչափահաս պաշտպանյալի շահերը։ տե՛ս Էրեբունու ոստիկանները ծեծել են անչափահասին և նրա փաստաբաններին Սոցցանցերում բարձրացած աղմուկին իրավապահ համակարգը արձագանքեց քրեական վարույթ հարուցելով։ Փաստաբանները ահազանգում են՝ քննությունը ձգձգվում է, պատշաճ չի ընթանում։ «Ոստիկանական բաժանմունքում կարող են ցանկացած քաղաքացու տանել, մի քանի ոստիկաններով ծեծել, հետո քրեական գործ հարուցել ու ասել՝ ոչ թե մենք, այլ այդ քաղաքացին էր ծեծում: Որ կարդանք այս ոստիկանների ցուցմունքները, կտեսնենք՝ վստահորդն ինքն իր գլուխը խփել է սեղանին, պատին, իրենք ձեռնաշղթա են կիրառել, որպեսզի վստահորդին հանգստացնեն: Մենք միշտ մնալու ենք սրա տակ, եթե չպայքարենք: ․․․Եթե 4 ամիս առաջ Քննչական կոմիտեի քննիչները պատշաճ ձևով այդ դեպքին գնահատակն տային, գործը լիներ դատարանում, իսկ այդ անձինք՝ մեղադրյալի աթոռին, Կարեն Ալավերդյանի դեպքը գուցե չլիներ: Բայց այս լռությունը նրանք լուռ հովանավորություն», - նշել է է Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը: Ընդամենը 20 օր առաջ նա և նրա գործընկերները ասուլիս էին հրավիրել, որ պատմեն Կենտրոնի բաժնում փաստաբան Կարեն Ալավերդյանի խոշտանգման մանրամասները։ Ալավերդյանի խոսքով՝ իրեն մեղադրանք են առաջադրել զուտ նրա համար, որ բաժանքմունքում փորձել է օգնել պաշտպանյալին, որին այդ պահին ծեծում էին ոստիկաններն ու պարեկները։ Ադրյունքում ինքն էլ է բռնության ենթարկվել, իսկ վերջում՝ հայտնվել մեղադրյալի աթոռին՝ «խուլիգանության և պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը խոչընդոտելու» հոդվածով։ տե՛ս Փաստաբանին ծեծելուց առաջ ոստիկանները հանել են տեսախցիկները Բռնություն գործած ոստիկանները, ըստ Փաստաբանների պալատի նախագահի, շարունակում են պաշտոնավարել։ «Կարեն Ալավերդյանի դեպի առթիվ քրեական գործ է հարուցվել է ՔՕ 450-րդ հոդվածի 1-ին մասով (խոշտանգում, ազատազրկումը՝ 4-8 տարի ժամկետով): Այս հոդվածը բավարար չէ։ ՔՕ 450-րդ հոդվածի 2-րդ մասը, որը նախատեսում է 7-12 տարի, կատարված մի խումբ անձանց կողմից: Կարեն Ալավերդյանի հաղորդման մեջ գրված է, որ իր նկատմամբ մի քանի հոգով են բռնություն կիրառել: Կա 441-րդ հոդվածի խնդիր՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական ծառայողական լիազորությունները չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, այն նույնպես, եթե կատարվել է հատուկ միջոց օգտագործելով, 4-8 տարի ազատազրկում է: Ապօրինի ձերբակալելը՝ 478-րդ հոդված։ Փաստաբանին, հիշեցնենք, նաև ապօրինի ձերբակալել են: Փ աստաբանին չի թույլատրվում խուզարկել, նա մտել է ոստիկանության բաժին՝ իր վստահորդին պաշտպանելու, ներկայացել է որպես փաստաբան և ոստիկանության ծառայողները նրան ընկալել են որպես փաստաբան, բայց դրանից հետո բռնություն կիրառելու ընթացքում և հետո ձերբակալել ու խուզարկել են», - մանրամասնել է Զոհրաբյանը՝ շեշտելով՝ կան վայրեր, որտեղ փաստաբաններին թույլ չեն տալիս հեռախոսով մտնել, այս արգելքը և՛ս պետք է հանվի: Վաղը փաստաբանները կշարունակեն աշխատանքը։ Եթե իրենց բարձրացրած խնդիրներին լուծում չտրվի՝ կդիմեն նաև այլ միջոցներին։
Փաստաբան Կարեն Ալավերդյանի խոսքով՝ իրեն մեղադրանք են առաջադրել զուտ նրա համար, որ բաժանքմունքում փորձել է օգնել պաշտպանյալին, որին այդ պահին ծեծում էին ոստիկաններն ու պարեկները։ Ադրյունքում ինքն էլ է բռնության ենթարկվել, իսկ վերջում՝ հայտնվել մեղադրյալի աթոռին։ «Առանց որևէ իրավական հիմքի իմ նկատմամբ իրականացվել է անհարկի ֆիզիկական ուժի գործադրում, ձերբակալվել եմ, կիրառվել է ձեռնաշղթա և հատուկ միջոցներ», - հունիսի 13-ին հրավիրված ասուլիսին պատմել է փաստաբանը։ Կարեն Ալավերդյանին մեղադրանք են առաջադրել խուլիգանության և պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը խոչընդոտելու համար։ Խափանման միջոց է ընտրվել երկրից չբացակայելու ստորագրությունը։ Իրավապահները այժմ հայտարարում են, թե ուսումնասիրում են ոստիկանների գործողությունների օրինականությունը։ Մանրամասներ չի հաղորդվում, քանի որ «ծառայողական քննություն է ընթանում»։ Սա առաջին դեպքը չէ, երբ փաստաբանների պալատի անդամները ահազանգում են ոստիկանական բաժանմունքում բռնության ենթարկվելու մասին։ Այս տարվա փետրվարին փաստաբաններ Էմմանուել Անանյանը ու Մարզպետ Ավագյանը հայտարարել էին, որ էրեբունու բաժանմունքում ոստիկանները ծեծել են իրենց․ նրանք բաժին էին գնացել ձերբակալված և ոստիկանների կողմից բռնության ենթարկված անչափահասներին իրավաբանական օգնություն ցուցաբերելու համար։ Փաստաբան Ալավերդյանը խոսքով՝ անցած շաբաթ դատարանում միջադեպ է եղել իր պաշտպանյալի և նրա ընկերոջ միջև։ Ոստիկաններն իր պաշտպանյալին են մոտոցել, երբ իրավիճակն արդեն հարթված էր, և առանց հիմքեր ներկայացնելու նրան բերման են ենթարկել Կենտրոնի բաժին։ Փաստաբանը գնացել է նրանց հետևից։ «Բացեցի աշխատասենյակի դուռը և հայտնաբերեցի պաշտպանյալիս՝ ձեռնաշղթաները հետևից ամրացված, բերանի վրա գետնին ընկած, և ոստիկանության 5-6 ծառայողներ միաժամանակ հարվածներ են հասցնում նրա գլխի, մարմնի տարբեր հատվածներին», - պատմել է փաստաբանը։ Ոստիկանները պահանջել են, որ փաստաբանը հեռանա բաժնից, նա էլ հրաժարվել է։ Ի վերջո՝ նրան էլ են ծեծել և ձերբակալել։ Ծեծի ժամանակ պարեկներից ոչ մեկի վրա տեսախցիկ չի եղել՝ հավելել է փաստաբանը։ Իր հարցին էլ, թե ուր են հագուստին ամրակցվող սարքերը, խոշտանգման մասնակիցները պատասխանել են, թե դրանք լիցքավորվում են։ Փաստաբանների պալատի նախագահը պնդում է՝ ոստիկանները իրավունք չունեին փաստաբանին արգելել գտնվել այն տարածքում, որտեղ նրա պաշտպանյալն է, իրավունք չունեին նույնիսկ խուզարկել նրան, առավել ևս՝ բռնություն և հատուկ միջոցներ կիրառել նրա նկատմամբ։ «Փաստաբանը ծեծի է ենթարկվել իր մասնագիտական գործունեության համա՛ր», - շեշտում են նրա գործընկերները։ «Որպեսզի պատկերացնենք ստեղծված իրավիճակը, մտովի մտնենք ոստիկանության բաժանմունքի այն սենյակ, որտեղ փաստաբանի վստահորդը ձեռնաշղթաներով է՝ ձեռքերը մեջքին, որովայնի վրա պառկած գետնին։ ․․․Ծեծի իրավիճակ է, ի՞նչ պետք է աներ փաստաբան պարոն Ալավերդյանը։ Կարող էր չտեսնելու տալ, դուրս գար սենյակից, հետո հետ գար ու իր ծեծված վստահորդին իրավական օգնություն ցույց տար։ Բայց պարոն Ալավերդյանը միջամտել է, արդյունքում իրեն էլ են ծեծել։ Ծեծել են փաստաբանին, խուզարկել են, որը օրենքով արգելված է, ձեռնաշղթա են կիրառել նրա նկատմամբ ու արցունքաբեր գազ, ընդ որում՝ ձեռնաշղթա հագցնելուց հետո», - ասել է Փաստաբանների պալատի նախկին նախագահ, այժմ ընդդիմադիր քաղաքական գործիչ Արա Զոհրաբյանը։ Հետագա զարգացումները՝ պաշտպանի ձերբակալությունը, առաջադրված մեղադրանքը, ըստ նրանց, տեղի ունեցածը կոծկելու ոստիկանական փորձ են։ «Պատկերացնո՞ւմ եք՝ փաստաբանը գնացել է, ոստիկանությունում խմբակային խուլիգանություն է կատարում։ Ո՞ր են ապացույցները։ Ի՞նչն էր խանգարում՝ մի հատ տեսախցիկ միացնեիք, նկարեիք փաստաբանի «խուլիգանությունը», այսօր մտցնեիք մեր աչքը», - հարցրել է Զոհրաբյանը։ Կարեն Ալավերդյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել, քրեական գործ է հարուցվել ՔՕ 450-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից կատարված խոշտանգմանը։ Փետրվարին Էրեբունու բաժնում փաստաբաններին ծեծի ենթարկած օպերլիազորները ազատվել էին աշխատանքից։ Այս պարագայում Ալավերդյանի գործընկերները արդեն խիստ պատիժ են պահանջում։
"Открыл дверь кабинета и обнаружил, что моему подзащитному надели наручники сзади, он был повален на пол...
Ծեծել, բռնվել, ապացույցների ճնշման տակ ներողություն խնդրելը «գործուն զղջալու» հետ կապ չունի․․․
Этот случай, случай плевка и другие подобные инциденты, о большей части которых мы и не знаем, свидетельствуют...