Բյուջեից 10 մլն դոլար կհատկացվի Ծառուկյանի կազինոյի տուրքերը մարելու համար
Այս ամենը ծագել է քովիդի հետ կապված կայացրած որոշումների արդյունքում։ «Շանգրի լա» ընկերությունը չաշխատելով՝ պիտի վճարեր տուրքեր․․․
Այս ամենը ծագել է քովիդի հետ կապված կայացրած որոշումների արդյունքում։ «Շանգրի լա» ընկերությունը չաշխատելով՝ պիտի վճարեր տուրքեր․․․
Քաղաքացիները եկամուտները կհայտարարագրեն 2024-ից․․․
6 ամիս անց բուքմեյքերական հաշիվների լիցքավորումը հնարավոր կլինի բացառապես բանկային հաշվի կամ քարտի միջոցով․․․
«В будущем мы осуществим и другие действия, нацеленные на борьбу с увлеченностью азартными играми. Просто таким образом мы не только...
Տոտալիզատորների, շահումով խաղերի կազմակերպիչների և նմանատիպ այլ սուբյեկտների հաշիվներին կանխիկ գումար մուտքագրելն ու ելքագրելը նախատեսվում է արգելել․ փոփոխությունների ուժի մեջ մտնելուց 6 ամիս անց բուքմեյքերական հաշիվների լիցքավորումը հնարավոր կլինի բացառապես բանկային հաշիվների միջոցով: Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ՔՊ-ական պատգամավորներ Գևորգ Պապոյանի և Ծովինար Վարդանյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը: Նախագիծը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը․ ըստ նրա, առաջարկը բխում է կառավարության ծրագրից և իշխող ուժի նախընտրական խոստումներից՝ հնարավորինս սահմանափակել կամ բարդացնել բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը և հասանելիությունը: Պապոյանի խոսքով՝ բուքմեյքերական գրասենյակների «թակարդն» են ընկնում հատկապես սոցիալապես անապահով մարդիկ, որոնք իրենց մինիմալ աշխատավարձի, նպաստի, փոքր եկամտի մեծ մասն ուղղում են խաղալուն։ Պետությունը, պատգամավորի կարծիքով, որոշակի գործիքակազմ պետք է կիրառի, միջամտի, ոլորտը պետք է ավելի թափանցիկ դարձվի, «որպեսզի տեսանելի լինի՝ ով է խաղում, որքան է խաղում»։ Սա, ըստ նրա, հետագայում որոշակի քաղաքականություն իրականացնելու հնարավորություն կտա: «Մարդիկ կան, որոնք որոշակի գումար են ստանում, որը չի հաշվառվում որևէ կերպ, օրինակ՝ տաքսու վարորդները, գյուղմթերքի առևտուր իրականացնողները․․․ Կարող է ստացվել, որ այդ քաղաքացին առավոտից երեկո աշխատում է, բայց գնում ու ամբողջ գումարը պարտվում է բուքմեյքերական գրասենյակում, ու որևէ սահմանափակում չկա: Փոփոխություններից հետո նվազագույնը պետք է բանկային հաշիվ բացի, գումար գցի․․․ Իրենց մեծ մասը ԴԱՀԿ-ում խնդիր ունեն, ստացվում է՝ չի կարողանալու խաղալ։ Արդեն իսկ մեծ խնդիր լուծում է», - մեկնաբանեց Գևորգ Պապոյանը: Ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը նկատեց, որ համահունչ է նաև գործադիրի մոտեցումներին․ նախորդ տարի անկանխիկ գործառնությունների մասին օրենք է ընդունվել նախորդ տարի է ընդունվել՝ տնտեսությունը պետք է գնա կանխիկի շրջանառությունը նվազեցնելու ճանապարհով: Հայրապետյանի կարծիքով՝ փոփոխությունը կարևոր է նաև փողերի լվացման տեսանկյունից․ եթե այդ գումարները բանկային համակարգով շրջանառվեն, դրանք փողերի լվացման ավելի քիչ ռիսկեր կպարունակեն: Կենդանի խաղի ժամանակ՝ խաղատանը խաղադրյուքների գնման դեպքում ոչ ռեզիդենտների համար բացառություն կարող է արվել․ «Մնացած դեպքերում անկանխիկ գործառնություններով հնարավոր է այդ խաղերը կազմակերպել»: 2021 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում 3,2 տրիլիոն դրամի խաղադրույք է կատարվել։ Համեմատության համար կարելի է նշել, որ Հայաստանի Հանրապետության բյուջեի եկամտային մասը նույն տարի եղել է շուրջ 1․6 տրիլիոն դրամ։ Այսինքն՝ գումարները, որ հասել են բուքմեքերական կազմակերպություններին, երկու անգամ գերազանցում են ողջ պետության բյուջեի եկամուտները։
«Есть люди, получающие средства, которые никак не рассчитываются, к примеру, водители такси, торговцы сельхозпродукцией… Может выйти так, что...
Հիմա բարեփոխումների ամենալավ շրջանն է․ մենք այլևս կորցնելու որևէ բան չունենք...
Новое восприятие должно быть следующим: государственный бюджет - наш общий кошелек, который мы...
֊Այդպես է, որովհետև Երևանում կարող ենք տարին երկու անգամ քերել ասֆալտը, նորը փռել, իսկ սահմանապահ համայնքների համար բյուջեում փող չկա․․․
- That’s because in Yerevan, they can scrape the (streets’) asphalt and put a new one twice a year, while there is no money in the budget for border communities,” said Pashinyan...
Потому что правительство Армении предусматривает взять долг в 2015 году в размере 114 млрд. драмов». По словам депутата, в основном...
Նա նաև դատապարտել է բյուրոկրատական ապարատում հաստիքների ավելացման և աշխատավարձերի`մինչև 230 տոկոս բարձրացման քաղաքականությունը․․․