Алиев отбыл в Баку, Пашинян все еще в Санкт-Петербурге
20-й день Лачинский коридор не находится под контролем российских миротворцев. Путин, в свою очередь, напомнил об экономике...
20-й день Лачинский коридор не находится под контролем российских миротворцев. Путин, в свою очередь, напомнил об экономике...
«Քաղաքական գնահատականի բացակայության պատճառով» Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է ստորագրել ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին փաստաթուղթը։ Հայաստանի վարչապետը նեղ կազմով նիստին կրկին կոչ է արել հստակ քաղաքական գնահատական տալ ընդդեմ Հայաստանի ադրբեջանական ագրեսիային։ Դաշնակիցները, ըստ նրա, պետք է հասնեն ադրբեջանական զորքերի՝ Հայաստանի գրավյալ տարածքներից դուրսբերմանը, հակառակը կարող է նշանակել «ՀԱՊԿ-ի հրաժարում դաշնակցային պարտավորություններից» և մեկնաբանվել Ադրբեջանի կողմից «որպես կանաչ լույս Հայաստանի դեմ հետագա ագրեսիայի համար»։ Գագաթնաժողովի վերջում Փաշինյանը հրաժարվել է ստորագրել կազմակերպության մշակած փաստաթուղթը։ Թե ինչ ձևակերպումներ են եղել այդ փաստաթղթում՝ հայտնի չէ։ «Կարծում եմ, որ ստորագրման ներկայացված «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել, և այս տեսքով, ամենայն հարգանքով, ես պատրաստ չեմ ստորագրել այն», - հայտարարել է Հայաստանի ղեկավարը։ ՀԱՊԿ պետություների ղեկավարների համատեղ նիստում ընդունվել է 15 որոշում։ Միայն երկուսն են վերանայման ուղարկվել։ Դրանցից մեկը Հայաստանին է առնչվում։ Կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հավաստիացրել է՝ Ադրբեջանի հետ սահմանին լարվածության հետ կապված ոչ դյուրին իրավիճակում Հայաստանին օգնություն ցուցաբերելու միջոցառումների շրջանակը որոշված է, բայց փաստաթուղթը որոշ լրամշակման կարիք ունի․ «Հանձնարարություն է տրվել մշակել այն և ներկայացնել երկրների ղեկավարներին»։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն էլ պարզաբանել է՝ հայկական կողմը ստորագրվելիք փաստաթղթում լրացում էր առաջարկել, իրենք էլ «որոշել են չընդունել այդ երկու դրույթը, չխորանալ դրանց մեջ»։ Արձագանքնելով Փաշինյանի հայտարարությանը, թե «Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին չզսպեց Ադրբեջանին ագրեսիվ գործողությունների դիմելիս», Լուկաշոնկոն շեշտել է՝ «ինչ-որ մեկին զսպելը մեր գործը չէ», բայց «մենք ցանկանում ենք, որ մեր երկու հարևան և բարեկամ պետությունների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը լուծվի խաղաղ ճանապարհով»։ Նա վստահություն է հայտնել, որ «այս հակամարտությունը, որ կարող է նորից բռնկվել, մենք կարող ենք հիմնովին լուծել հիմա»։ Վլադիմիր Պուտինն, իր հերթին, հույս է հայտնել, որ սահմանների դելիմիտացիայի, հաղորդակցությունների ապաշրջափակման, հումանիտար խնդիրների վերաբերյալ եռակողմ ձևաչափով ձեռք բերված համաձայնությունները կիրագործվեն, ինչը «թույլ կտա ի վերջո դուրս գալ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքնմանը»։ Գագաթնաժողովի ՀԱՊԿ նախագահությունը Հայաստանից ընդունող Բելառուսի նախագահը խոսել է նաև ռազմական դաշինքի ապագայի մասին։ «Վերջին շրջանում ԶԼՄ-ներում մի թեզ է շրջանառվում, որ ՀԱՊԿ-ի ճակատագիրը կախված է Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ օպերացիայից։ Այսինքն` եթե Ռուսաստանը հաղթի, ՀԱՊԿ-ը կշարունակի ապրել, եթե Աստված չանի՝ չհաղթի, ՀԱՊԿ-ն այլևս գոյություն չի ունենա։ Զգում եմ, որ մենք միասնական որոշման ենք եկել` եթե ՌԴ-ն քանդվի, մենք կմնանք ավերակների տակ։ Մենք պետք է իրար պաշտպանենք», - հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն։ Ի թիվս այլի, նա առաջարկել է ՀԱՊԿ-Չինաստան ռազմավարական երկխոսություն սկսել։ ՀԱՊԿ նիստից հետո տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների առանձնազրույցը: ՀԱՊԿ անդամ երկների առաջնորդները նոյեմբերի 23-ին ժամանել էին Երևանում՝ մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովին։ Կեսօրից Երևանի կենտրոնում՝ Ազատության հրապարակում, ընդդեմ ՀԱՊԿ-ի բողոքի ցույց էր․ մասնակիցները՝ հայկական, ուկրաինական, ԵՄ և ԱՄՆ դրոշներըով, քննադատում էին Ռուսաստանի և «ռուսական» ռազմական դաշինքի անգործությունը, հնչում էին ՀԱՊԿ-ից դուրս գալու կոչեր։ Ռուսաստանի դեսպանատան մոտ բողոքի ցույց էին անում նաև անհետ կորած և գերեվարված զինծառայողների ծնողները․ նրանք Ռուսաստանի նախագահից պահանջում էին քայլեր ձեռնարկել՝ եռակողմ հայտարարության 8-րդ կետի իրագործմանը հասնելու համար։ Ցույց էր նաև Զվարթնոցի ճանապարհներին․ «Բարի գալուստ» և «Մենք միասին ենք» բաներներով քաղաքացիները հավաքվել էին՝ դիմավորելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։
Այժմ նախատեսվում է, որ ուկրաիանական զորքերը հարձակում են սկսելու Լուգանսկի մարզի տարբեր շրջաններում․․․
Վերջին 2 օրերին ընդունված որոշումները սկզբունքորեն փոխում է պատերազմում Ռուսաստանի ներգրավվածության ձևը։ Պուտինը սպառնում է նաև միջուկային․․․
«առաջնագծի ձգման, ՌԴ սահմանամերձ տարածքների մշտական գնդակոծման և ազատագրված շրջանների վրա հարձակման համար»․․․
Կարմիր բերետավորները, կիրառելով բիրտ ուժ և հայհոյելով, բերման ենթարկեցին 3 հոգու․․․
Один из сотрудников посольства (был одет в штатское) требовал у журналистов показать бейджики, при этом сам представиться отказался, и фотографировал...
Նիկոլ Վովաևիչը չի նեղանա ինձնից, մենք կարգավորման թրենդի մեջ ենք, եթե ինչ-որ մեկին դուր է գալիս ապրել Բաքվում՝ թող ապրեն Բաքվում...
«Если условия сложились так, что сейчас людям целесообразно работать там, это в основном айтишники, да и им выгоднее, спокойнее работать...
«Արմիա-2022» ռազմաարդյունաբերական ցուցահանդես, «Բանակային խաղեր» մրցաշար, ռուսական բանակը «ազատություն է բերել այլ ժողովուրդներին»․․․
Բանակցությունների բաց մասում Ղարաբաղի իրավիճակի մասին ոչ մի խոսք չկար․․․
քննարկել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների «իրականացման որոշակի գործնական ասպեկտներ»․․․