Կանանց ներկայացվածությունը Վրաստանի պարլամենտում այլեւս պարտադիր չէ
Վրաստանի խորհրադարանը չեղարկել է կանանց համար նախատեսված քաղաքական քվոտաները։
Վրաստանի խորհրադարանը չեղարկել է կանանց համար նախատեսված քաղաքական քվոտաները։
«Նման օրենքների ընդունումը անհամատեղելի է Վրաստանի՝ ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար պայմանների կատարման հետ»․․․
Վրաստանի կառավարությունը, ըստ նրանց, օգնում է Ռուսաստանին (Հայաստանի և Ղազախստանի միջոցով) շրջանցել պատժամիջոցները
Ականատեսների խոսքերով՝ հրաձգությունը տևել է մոտ մեկ ժամ։ Վերջում տղամարդն ինքնասպան է եղել․․․
«Партии зеленых в Европе, от которых мы черпаем вдохновение, - очень прогрессивные партии, ориентированные на равенство: феминистские, открыто...
Վրաստանում հիմնել են առաջին «քվիր-ֆեմինիստական» կուսակցությունը, որը, եվրոպական ավանդույթին համաձայն, կոչվում է «Կանաչներ»...
Դեղերը սահմանված առավելագույն գնից թանկ վաճառելու համար դեղագործական ընկերությունները և դեղատները տուգանվելու են
Քութայիսիում զինված տղամարդը ներխուժել է «Վրաստանի բանկի» մասնաճյուղ՝ պատանդ վերցնելով շուրջ 12 այցելուների ու աշխատակիցների...
Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի նախկին տեղակալ Սոսո Գոգաշվիլին ապացույցներ է հավաքել իշխող կուսակցության դեմ․․․
պայմանավորված է 2021թ․-ին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ազատ արձակման պահանջով ցույցերի իր լուսաբանմամբ․․․
Երեկ Թբիլիսիի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի մոտ, տեղի է ունեցել «Դեպի տուն՝ Եվրոպա» կարգախոսով հերթական հանրահավաքը։ Տասնյակ հազարավոր վրաստանցիներ պահանջում են վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականը և ազգային համաձայնության տեխնիկական կառավարության ձևավորումը, որը կկատարի Եվրահանձնաժողովի 12 պայմանները՝ Վրաստանին ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ շնորհելու համար։ «Սա մեր հասարակական կարծիքն արտահայտելու խաղաղ, ոչ բռնի ձև է։ Հասարակության և իշխանությունների համար միմյանց հետ խոսելու հնարավորություն. թող նա նայի մեր աչքերի մեջ և ասի, թե ինչու է երկիրը տանում դեպի Ռուսաստան»,- ասել է ակցիայի կազմակերպիչներից մեկը՝ Շոթա Դիգմելաշվիլին։ Գիշերն անցկացնելով խորհրդարանի շենքի մոտ՝ «Դեպի տուն՝ Եվրոպա» ակցիայի մասնակիցները այսօր արդեն խոստացել են Ղարիբաշվիլիին դիմավորել աղմկահարույց բողոքի ակցիայով. կեսօրին մոտ նա պետք է կառավարության նիստ անցկացնի։ Ցուցարարները սուլում և հարվածում են թմբուկներին՝ սպասելով կառավարության անդամներին: «Այդ 12 կետերի կատարումը մեզ է անհրաժեշտ։ Մեզ է հարկավոր արդար դատավարություն, մեզ է անհրաժեշտ կոռուպցիայի վերացում, դրանք Բելգիային և Լյուքսեմբուրգին ամենևին պետք չեն։ Նրանք արդեն ունեն այդ ամենը: Դա մեր բարօրության համար է։ 180 օրից էլ քիչ ժամանակ ունենք կարգավիճակ ստանալու համար», - մեկնաբանում է իրավիճակը Միջազգային հարաբերությունների մասնագետ, դասախոս Գիա Ջափարիձեն։ Իշխող՝ «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչները ցույցի կազմակերպիչների և աջակիցների ծրագրերի հետևում տեսնում են ընդդմիադիր «Ազգային շարժում» կուսակցության կողմից հեղափոխություն անելու և խառնաշփոթ սերմանելու փորձ։ «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ավելի վաղ ասել էր, որ պետք չէ շտապել՝ բարեփոխումներն իրականացնելիս։ «Հոկտեմբերի 5-ից ոչ ուշ աշխատանքային խումբը պետք է խորհրդարան ներկայացնի ապաօլիգարխացման մասին օրինագիծ», - խոստացել է Կոբախիձեն։ Իշխող կուսակցությունը ամեն կերպ պաշտպանում է կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիին օլիգարխ լինելու մեղադրանքներից, պնդելով, որ՝ Վրաստանում օլիգարխներ են միայն նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ընդդիմադիր «Ֆորմուլա» հեռուստաալիքի սեփականատեր Դավիդ Կեզերաշվիլին և ընդդիմադիր «Լելո» կուսակցության ղեկավարներ Բադրի Ջափարիձեն ու Մամուկա Խազարաձեն։ Ուլտրապահպանողական, հոմոֆոբ և ռուսամետ պլատֆորմի ներկայացուցիչները, իրենց հերթին, հուլիսի 2-ին ակցիաներ են իրականացրել Թբիլիսիում՝ հակաեվրոպական ու հակաամերիկյան կարգախոսներով։ «Tbilisi Pride week»-ի կողմից կազմակերպված փառատոնի դեմ բողոքի ակցիայի ժամանակ Վրաստանի ՆԳՆ-ն ձերբակալել է ռուսամետ, աջ արմատական Alt-Info խմբավորման 26 անդամի, այդ թվում՝ նրա առաջնորդներին։ Ցուցարարները բերման են ենթարկվել խուլիգանության և ոստիկանության հրահանգներին չենթարկվելու վարչական մեղադրանքով։ Հաշվի առնելով անցյալ տարվա իրադարձությունները, երբ Թբիլիսիի կենտրոնում հոմոֆոբների կազմակերպված խումբը զանգվածային հարձակում էր կազմակերպել ավելի քան 50 լրատվամիջոցների ներկայացուցիչների վրա՝ այս տարի ԼԳԲՏՔ ակտիվիստները որոշել էին հրաժարվել հանրային միջոցառումներից, այդ թվում՝ երթից։ Հունիսի 23-ին Եվրամիությունը Ուկրաինային և Մոլդովային շնորհել էր ԵՄ թեկնածուի կարգավիճակ։ Վրաստանի մասով Եվրահանձնաժողովը մի շարք պայմաններ էր առաջ քաշել, որոնք կատարելու դեպքում միայն, վերջինիս կշնորհվի ԵՄ անդամակցության թեկնածություն․ «Երկրի ապաօլիգարխացում, քաղաքական բևեռացման հաղթահարում, քաղաքական կուսակցությունների համագործակցության ապահովում, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ամրապնդում, դատաիրավական բարեփոխումների թափանցիկ ու արդյունավետ ռազմավարություն, ազատ, պրոֆեսիոնալ, բազմակարծիք և անկախ լրատվամիջոցների միջավայր, խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության ուժեղացում»։
«Դեպի տուն՝ Եվրոպա»․ Թբիլիսիում տեղի է ունեցել լայնամասշտաբ ցույց՝ ի աջակցություն Վրաստանի եվրաինտեգրման։