2026 г. 2 июня, вторник
Тег

#քովիդ

Ընտրություններից հետո հայաստանցիները ավելի հաճախ են պատվաստվում

Ընտրություններից հետո հայաստանցիները ավելի հաճախ են պատվաստվում

Հայաստանում պատվաստումների թիվն այսօր արդեն կանցնի 70 000-ը, լրագրողների հետ զրույցում հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Ավանեսյանի կարծիքով՝ նախընտրական շրջանում մարդկանց առաջնայնությունները փոխվել էին, իսկ ընտրությունների հետո՝ վերջին երկու օրերին պատվաստումների աճ է գրանցվում. «Ես հույս ունեմ, որ առաջիկայում մենք պիտի արձանագրենք պատվաստումների ցուցանիշի աճ, և ամեն ինչ անելու ենք այդ ցուցանիշն ապահովելու համար․․․Այո, այս պահին մենք ունենք բավական լավ իրավիճակ՝ քովիդով պայմանավորված, բայց այս իրավիճակը պահպանելու և ի վերջո համավարակին վերջակետ դնելու հարցում միայն պատվաստանյութն է, որ մեզ պիտի օգնի»։ Նախարարը նշել է, որ աշնանն արդեն կունենանք Johnson-ի (մեկ դեղաչափով) և Novovax-ի պատվաստանյութերը, ինչպես նաև կոչ արել մարդկանց ամռանը գնալ պատվաստումների։ «․․․Տեսնում եք՝ 70 000 պատվաստում ենք արդեն ունեցել և որևէ մտահոգիչ դեպք չունենք», - հավաստիացրել է պաշտոնյան։ Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք քարոզարշավը բացասաբար կազդի համավարակի տարածման վրա, Ավանեսյանը նշել է, որ Երևանով և մարզերով նման տեղաշարժերի ակտիվացումը իր դերը խաղալու է։  Նախարարությունն իրականացնում է համաճարակային վերլուծություն՝ դիտարկելով վերջին 7 օրվա և նախորդ 14 օրերի համեմատականները։ «Մենք մի փոքր աճ արդեն իսկ զգում ենք․․․միանշանակ ունենալու ենք որոշակի թվերի աճ։ Իհարկե պիտի ամեն ինչ անենք, որպեսզի այդ աճը չլինի կտրուկ, չլինի մեծ։ Եվ, նորից եմ կրկնում, պատվաստումներն այս ընթացքում պիտի օգնեն, որ մենք խուսափենք նման աճից», - նշել է Ավանեսյանը և «գոհունակությամբ» հավելել, որ ընտրությունների օրը տեղամասերում հակահամաճարակային կանոնները պահպանվել են։

Covid-19 ռիսկային խմբերը կպատվաստվեն անվճար, մնացածը՝ վճարովի

Covid-19 ռիսկային խմբերը կպատվաստվեն անվճար, մնացածը՝ վճարովի

Կորոնավիրուսի դեմ պատվաստումը ռիսկային խմբում ներառված մարդկանց համար լինելու է անվճար, մնացածի համար՝ վճարովի։ Բոլոր դեպքերում այն կրելու է կամավոր բնույթ։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Որոշակի դեպքերում, որոշակի ռիսկի խմբերի համար թեստավորումը պետությունն իր հաշվին իրականացրեց, բայց նաև լինում են դեպքեր, երբ անձինք մասնավոր հիմքունքներով հանձնում են թեստեր, նույն տրամաբանությամբ կլինի նաև պատվաստումը», - ասել է նախարարը։ Ըստ նրա՝ փոքր թվով պատվաստումներ արդեն իսկ արվել են, առաջիկայում Հայաստան կներմուծվի պատվաստանյութի ավելի մեծ խմբաքանակ։ Թե որքա՞ն կարժենը պատվաստումը՝ նախարարը պատասխանեց, որ այս պահին չի կարող ասել։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ արդեն փետրվարի կեսերին կամ մարտի սկզբին Հայաստանի բնակչության երեք տոկոսը պատվաստվելու հնարավորություն կունենա: Առաջին փուլով կպատվաստվեն տարեցների խնամքի կենտրոնների բնակիչներն ու աշխատակիցները, բուժաշխատողները, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցները, 65 և բարձր տարիքի անձինք, 16-ից 64 տարեկան քրոնիկ հիվանդները։ Կորոնավիրուսի դեմ պատվաստումը պարտադիր չի լինելու։ Նշվել էր, որ Հայաստանը ձեռք կբերի բրիտանական «AstraZeneca» ընկերության պատվաստանյութը: Բանակցություններ են ընթանում նաև ռուսական «Sputnik V» պատվաստանյութի ձեռքբերման շուրջ։ «AstraZeneca»-ի մեկ դեղաբաժինը Հայաստանը ձեռք է բերելու 4 դոլարով, «Sputnik V»-ի մեկ դեղաչափն արժե 10 դոլար, չինական պատվաստանյութը՝ 15-20, «Pfizer»-ը՝ 25-30, «Moderna»-ն՝ 30 դոլար։