2026 թ. հունիս 2, երեքշաբթի
Պիտակ

#Արգիշտի Քարամյան

Խոշտանգված Առաքելյանը, ըստ ՔԿ-ի, Skype-ով մարդ է հանվացրել

Խոշտանգված Առաքելյանը, ըստ ՔԿ-ի, Skype-ով մարդ է հանվացրել

Հայ ազգային կոնգրեսի նախկին ակտիվիստ Տիգրան Առաքելյանը կալանավորվել է՝ մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով շորթում կատարելու և դատավորին արատավորող տեղեկությունների հրապարակմանն օժանդակելու մեղադրանքով, հայտնում է Քննչական կոմիտեն: Ավելի վաղ Առաքելյանը հայտարարել էր, որ Քննչական կոմիտեի երևանյան վարչության աշխատակիցները, այդ թվում՝ անձամբ Քննչականի պետ Արգիշտի Քյարամյանը, խոշտանգել են իրեն։ Թե՞ ինչու էին իրեն բերման ենթարկել՝ նախկին ակտիվիստը չէր ասել․ «Իմ առջև պահանջներ էին դրվում, որոնց մասին կարևոր է, որ հիմա չասվի»: Քննաչականից արդարացել էին՝ Առաքելյանը ձերբակալվել է, մեղադրյալի կարգավիճակ ունի, գտնվում է տնային կալանքի տակ, և առաջարկել էին ենթադրյալ խոշտանգումների մասին ոչ թե ֆեյսբուքյան լայվեր ձայնագրել, այլ դիմել իրավապահներին։ տե՛ս Խոշտանգված Առաքելյանի ծիտիկներ․ «Արգիշտի Քյարամյանը զղջացել է» Դեպքից մոտ մեկ ամիս անց ՔԿ-ն հրապարակել է նախկին ակտիվիստաին առաջադրված մեղադրանքի բովանդակությունը։ Պաշտոնական վարկածի համաձայն, 2014 թվականին, նախնական համաձայնության գալով իրեն մտերիմ մի կնոջ հետ, Տիգրան Առաքելյանը Arpine Avagyan ֆեյսբուքյան ֆեյք-օգտահաշվով մտերմիկ, ջերմ հարաբերություններ է հաստատել մի տղամարդու հետ: Նրա հետ համագործակցող կինը այդ տղամարդու հետ Skype-ով «վարել է ինտիմ բնույթի զրույցներ, գայթակղել է նրան ու իր գործողություններով դրդել նրան մերկանալ տեսախցիկի առաջ», ինչը տեսագրվել է նախապես ներդրված ծրագրի միջոցով։ «Այնուհետև, 2015թ․ մայիսին, տղամարդն իր ֆեյսբուքյան էջին ստացել է Տիգրան Առաքելյանի կողմից Esmira Aliyeva անվամբ օգտատիրոջ էջով ուղարկված, իր ինտիմ զրույցի տեսագրությունը պարունակող Youtube-ի հղումը: Րոպեներ անց Առաքելյանը զանգահարել է տղամարդուն և վերջինիս ներկայացրել է 2 միլիոն 385 հազար 500 դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար գումար հանձնելու պահանջ՝ սպառնալով պահանջը չկատարելու դեպքում տեսանյութը տարածել համացանցում, ինչը մերժվել է տղամարդու կողմից», - շարունակել է Քննչական կոմիտեն։ Առաքելյանը, ըստ քննիչների, համագործակցել է նաև նախկին ոստիկան, այժմ բլոգեր Վարդան Ղուկասյանի («Դոգ») հետ։ «Քրեական վարույթով մեղադրյալ, «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Արտակ Գալստյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու մասին միջնորդությունը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորի կողմից բավարարելուց հետո, կապված վերջինիս օրինական ծառայողական գործունեության հետ, նաև հետագայում Վարդան Ղուկասյանի համախոհների նկատմամբ հնարավոր ոչ ցանկալի դատական ակտերի կայացման վրա ազդեցություն գործադրելու նպատակով, համացանցից 2023 թ․ ապրիլին ներբեռնել է դատավորի լուսանկարը, համապատասխան ծրագրային հավելվածների միջոցով մոնտաժել այն, դրա վրա կատարել դատավորին վերաբերող անպարկեշտ արատավորող գրառումներ: Ապա լուսանկարն ուղարկել է Վարդան Ղուկասյանին, ով 2023 թ․ ապրիլի վերջին ուղիղ  հեռարձակմամբ, հրապարակային, բոլորին հասանելի youtube.com ինտերնետային կայքի միջոցով տեսաելույթի ընթացքում հրապարակել է դատավորին արատավորող տեղեկությունները»: Կոմիտեից հավելել են՝ կան փաստական տվյալներ, որ Առաքելյանը օգնել է Վարդան Ղուկասյանին նաև արհեստականորեն բարձրացնել նրա տեսաելույթների և հրապարակած տեղեկատվության տեսանելիությունը, դիտումներ ապահովելու համար օգտագործել է ավտոմատացված ծրագրեր, ստեղծել ու վարել է ֆեյք օգահաշիվներ, տիրապետել է շորթումներ իրականացնելու համար հարմարեցված ծրագրերին։ Տիգրան Առաքելյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, հունիսի 20-ին նրան մեղադրանք է ներկայացվել: Առաջին ատյանի դատարանը մոտ մեկ ամիս առաջ նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց է կիրառել։ Որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ դատարանում, որը Առաքելյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Տիգրան Առաքլյանը ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի նախկին անդամ է, ժամանակին մասնակցում էր ՀԱԿ-ի գրեթե բոլոր ակցիաներին։ 2011-ին ձերբակալվել էր քաղաքական ատիվիզմի համար: 2012 թվականի հուլիսին  6 տարվա ազատազրկման էր դատապարտվել խուլիգանության մեղադրանքով, 10 ամիս անց համաներմամբ ազատ արձակվել։ 2015-ին նա մեղադրվել է ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանին սեքսուալ բնույթի տեսանյութերով շանտաժի ենթարկելու համար, մեղադրանքը չի ընդունել։

Жертва пыток и бывший политактивист раздевал людей в Скайпе - СледКом Армении

Жертва пыток и бывший политактивист раздевал людей в Скайпе - СледКом Армении

Бывший активист Армянского национального конгресса (возглавляет первый президент Левон Тер-Петросян) Тигран Аракелян арестован по обвинению в вымогательстве группой лиц по предварительному сговору в крупном размере и пособничестве обнародованию данных, порочащих судью, сообщает Следственный комитет. Ранее Аракелян заявил, что его пытали сотрудники ереванского следственного управления СК, в том числе - лично глава СледКома Аргишти Кярамян. За что его задержали, бывший активист не сказал: "Мне выдвигали требования, о которых важно сейчас не сообщать". После чего СК заявил, что Аракелян задержан, у него статус обвиняемого, он под домашним арестом. Кроме того, структура предложила не рассказывать о предполагаемых пытках в прямом эфире Фейсбука, а обратиться в правоохранительные органы. Почти через месяц после инцидента СледКом обнародовал содержание обвинения. По официальной версии, в 2014г., предварительно договорившись с близкой ему женщиной, Тигран Аракелян установил с неким мужчиной теплые отношения с фейкового профиля на Фейсбуке, открытого на женское имя Arpine Avagyan. Сотрудничающая с ним женщина вела с этим мужчиной в Scype "беседы интимного характера, соблазнила его и своими действиями подтолкнула обнажиться перед камерой", процесс был заснят на видео при помощи заранее установленной программы. "Затем в мае 2015 года мужчина получил от Тиграна Аракеляна ссылку на видео интимной беседы: она была отправлена с профиля на имя Esmira Aliyeva. Через несколько минут Аракелян позвонил мужчине и потребовал 5000 долларов, пригрозив в случае невыполнения требования распространить видео в Интернете, мужчина отклонил предложение", - говорится в заявлении СК. Аракелян, сообщают следователи, сотрудничал с бывшим полицейским, ныне блогером Варданом Гукасяном (Дог). "После того, как судья ереванского суда по уголовным делам общей юрисдикции первой инстанции удовлетворил ходатайство о применении меры пресечения в виде ареста в отношении руководителя партии «Общественный голос» Артака Галстяна, обвиняемого в рамках одного из уголовных производств, с целью оказания впоследствии воздействия на возможное принятие нежелательных судебных актов  в отношении единомышленников Вардана Гукасяна в апреле 2023г. скачал из Интернета изображение судьи, смонитровал его при помощи соответствующих программ, добавил на него неприличные надписи о судье. Затем он отослал фото Вардану Гукасяну, который, выступая в конце апреля в прямом эфире, публично, в ходе своего выступления на доступном всем сайте Youtube.com обнародовал порочащие судью данные". СК сообщает о наличии данных о том, что Аракелян помогал Гукасяну повысить видимость его видео и опубликованной информации, а для обеспечения просмотров использовал автоматизированные программы, создавал и вел фейковые аккаунты, пользовался программами, приспособленными к совершению вымогательств. Против Аракеляна заведено уголовное дело. 20 июня ему было предъявлено обвинение. Почти месяц назад суд первой инстанции применил альтернативную меру пресечения. Решение было обжаловано в Апелляционном суде, который избрал меру пресечения в виде ареста. Тигран Аракелян был членом оппозиционного Армянского национального конгресса, участвовал в антиправительственных акциях АНК. В 2011 году был арестован за политический активизм. В июле 2012г. его приговорили к 6 годам по обвинению в хулиганстве, он вышел на свободу через 10 месяцев, попав под амнистию. В 2015г. Аракеляна обвинили в шантаже двух депутатов от правящей тогда Республиканской партии Армении при помощи видеоматериалов интимного характера, обвинения он отвергал.