2026 թ. հունիս 2, երեքշաբթի
Պիտակ

#զոհվածի մարմին

Ադրբեջանը հայկական կողմին է հանձնել ևս 106 զոհվածի մարմին

Ադրբեջանը հայկական կողմին է հանձնել ևս 106 զոհվածի մարմին

Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ այսօր ադրբեջանական կողմը հայկական կողմին է հանձնել 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված 106 անձի մարմին, հայտնել է Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը: «Վերջին պատերազմի զոհերի մարմինների ու հնարավոր ողջերի որոնման աշխատանքները շարունակվում են: Բացի դրանից, երկուստեք սկսել ենք ջանքեր գործադրել նաև 1990-ականների պատերազմի հայ և ադրբեջանցի զոհերի աճյունների որոնման ու միմյանց փոխանցելու ուղղությամբ», - իր ֆեյսբուքյան էջում գրել է Հարությունյանը: Նշենք, որ մինչ օրս հայկական կողմը հրապարակել է 44-օրյա պատերազմում զոհված 2 364 զինծառայողի անուն։ Զոհերի թիվը, սակայն, շեշտակի ավելին է։ Հունվարի 20-ի (!) դրությամբ հաղորդվել էր առնվազն 3439 զոհված զինվորականի մասին, դեռևս ոչ բոլորի ինքնությունն է պարզված։ Որոնողական աշխատանքները և մարմինների փոխանակումը շարունակվում են։