Բանտում տրվող դեղերը Շիրխանյանին ավելի շատ վնասում են, քան բուժում․ փաստաբան
«Շիրխանյանի առողջական վիճակի հետ կապված ոչ մի լավ բան չկա։ Վիճակը գնալով վատանում է, և ՔԿՀ-ում ոչ մի բան չեն ձեռնարկում...
«Շիրխանյանի առողջական վիճակի հետ կապված ոչ մի լավ բան չկա։ Վիճակը գնալով վատանում է, և ՔԿՀ-ում ոչ մի բան չեն ձեռնարկում...
«Հանցավոր խմբի» գործով 2015-ի դեկտեմբերին ձերբակալված Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին կյանքին վտանգ է սպառնում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է նրա փաստաբան Հայկ Ալումյանը։ Վերջինիս խոսքով՝ Շիրխանյանը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գտնվելու 11 ամիսների ընթացքում հաշմանդամություն է ձեռք բերել։ Ալումյանը նշել է, որ ինքը 3 օր առաջ է այցելել Շիրխանյանին և համոզվել, որ կալանավորը առողջական խնդիրների պատճառով չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել։ Հակառակ Ալումյանի հայտարարության, «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկը պնդում է, որ Շիրխանյանը ստացիոնար բուժման կարիք չունի և շարունակում է ստանալ դեղորայքային բուժում։ Ալումյանի ասուլիսից քիչ անց տարածած ՔԿՀ֊ի հայտարարության մեջ նշվում է, որ նման եզրակացության է եկել բժշկական կոնսիլիումը, որի կազմում են եղեկ ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր նյարդաբան Գ. Հովհաննիսյանը, գլխավոր անոթաբան Տ. Սուլթանյանը, գլխավոր թերապևտ Մ. Նարիմանյանը և գլխավոր սրտաբան Հ. Հայրապետյանը: «Երևան֊Կենտրոնը» հավելում է, որ պետպատվերի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ևս երկու հավելյալ հետազոտություններ։ Այնուամենայնիվ, լրագրողների հետ հանդիպմանն Ալումյանը պնդել էր, որ նման վերաբերմունքի դեպքում Շիրխանյանը չի կարողանա ապրել մինչև իր դատի օրը։ Փաստաբանը համոզմունք է հայտնել, որ անցած շաբաթ, երբ Շիրխանյանը ցանկանում էր ասուլիս կազմակերպել, ՔԿՀ֊ի վարչակազմը խափանել է այն, որ մարդիկ չտեսնեն, թե ինչ վիճակում է գտնվում իր պաշտպանյալը։ Ալումյանը Շիրխանյանի առողջական վիճակի վերաբերյալ դիմել է Արդարադատության նախարարությանը, ՄԻՊ և Արդարադատության նախարարությնա քրեակատարողական վարչություն, սակայն միայն ՄԻՊ-ից է արձագանք ստացել։ Նոյեմբերի 10-ին օմբուդսամենի գրասենյակից պատասխանել են, որ Շիրխանյանի առողջության պահպանման իրավունքը խախտվել է, և ՄԻՊ գրասենյակն առաջարկել է նրան անհապաղ տեղափոխել մասնագիտացված հիվանդանոց։ Նշենք, որ, ԱԱԾ֊ի համաձայն, Շիրխանյանը ձերբակալվել է «Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու» կասկածանքով։ Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով (Հանցավոր համագործակցությանը մասնակցելը): Հոդվածով նախատեսվում է 6-ից 10 տարի ժամկետով ազատազրկում։ Հիշեցնենք, որ 2015 թվականի նոյեմբերի 25-ին ԱԱԾ֊ն հայտնել էր, որ բացահայտել է «կազմակերպված հանցավոր խմբակցություն», որի ղեկավարն է 34-ամյա Արթուր Վարդանյանը։ Պաշտոնական վարկածի համաձայն` խմբի անդամները հանցագործություններ էին պատրաստում «քաղաքական գործիչների, քաղաքացիների, պետության առանձին ճյուղերի դեմ»։
адвокат Минасян Инесса Петросян заявила, что выдвинутые обвинения, тем не менее, остались прежними. Они обвиняются в участии в преступном сообществе и незаконном хранении...
Еpress.am-ի հետ զրույցում Նելլի Մինասյանի շահերի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը նշել է, որ այնուհանդերձ առաջադրված մեղադրանքները չեն փոխվել...
32-й день с требованием об освобождении проводит голодовку ветеран Карабаха Арутюн Сарибекян, арестованный по подозрению в продаже...
The veteran's wife, Ruzan Hovhannisyan, told Haykakan Zhamanak that her husband has been refusing not only food, but also water. The woman also claimed that her husband had had nothing to do with neutralized gang...
Հովհաննիսյանը նշել է, որ ամուսնու առողջական վիճակը մինչ ձերբակալությունն էլ լավ չէր․ սիրտը զոնդավորված էր և մեկ ամիս հետո պետք է վիրահատեին...
Ширханян обвиняется по второй части статьи 223 УК Армении (создание преступного сообщества или участие в преступном сообществе). Статья предусматривает...
Շիրխանյանը ձերբակալվել է «Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն...
Արթուր Վարդանյանի պաշտպանությունը ստանձնել է փաստաբան Լևոն Բաղդասարյանը։ Վերջինս հայտնի է մի շարք հնչեղ քրեական գործերում որպես պաշտպան ներգրավված լինելով․․․
Готовились «чудовищные преступления» против политических деятелей, граждан, отдельных ветвей государственных институтов, однако на вопрос журналистов, о каких именно...
Vardanyan has been assigned to lawyer Levon Baghdasaryan who is known for a number of high-profile cases. Baghdasaryan, in particular, defended “Iravunk” paper and its editor-in-chief Hovhannes Galajyan...