2026 թ. մայիս 28, հինգշաբթի

«Ժամանակ». Հայ գեներալները մասնակցել են «օրենքով գողի» հոգեհանգստի արարողությանը

Օրաթերթը, հղում կատարելով իր աղբյուրների վրա, հայտնում է, որ երեկ քրեական աշխարհում ամենահայտնի «օրենքով գողերից»  մեկի` Արմեն Կանևսկոյի հոգեհանգստյան արարողությանը ուշ երեկոյան մասնակցել են երեք հայ բարձրաստիճան զինվորականներ` ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Վլադիմիր Գասպարյանը, գեներալ Հայկազ Բաղմանյանը և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Արշալույս Փայտյանը:

Երեկ օրաթերթը գրել էր, որ դեկտեմբերի 19-ին Արմեն Կանևսկոյի դին Կրասնոդարի դատապարտյալների հիվանդանոցից Երևան էր տեղափոխվել: Ըստ քրեական աշխարհին մոտ կանգնած օրաթերթի աղբյուրների` նախկին խորհրդային երկրների մի շարք «օրենքով գողեր» ցանկացել են ներկա գտնվել Կանևսկոյի հուղարկավորության արարողությանը, սակայն Հայաստանի նախագահականից «օրենքով գողերից» թույլ են տվել ներկա գտնվել միայն Մոսկվայից ազգությամբ հայ Կամո Թիֆլիսկիին և Ռուսաստանում ամենահայտնի օրենքով գող Ասլան Ուսոյանի` Դեդ Հասանի թոռանը: Մյուսներին՝ այդ թվում Դեդ Հասանին, արգելվել էր ժամանել Հայաստան: