Գլխավոր / Հայաստան / Ադրբեջանական ընդդիմության նոր նախաձեռնությունը իշխանության չի ձգտում

Ադրբեջանական ընդդիմության նոր նախաձեռնությունը իշխանության չի ձգտում

Ադրբեջանական ընդդիմության երրորդ ֆորումի ժամանակ Հասարակական պալատ է ստեղծվել:

Ընդդիմադիր կուսակցությունները պաշտպանում են պալատի ստեղծման հռչակագիրը, հայտարարում են ընտրական բարեփոխումների անհրաժեշտության մասին, ինչը կապահովի քաղաքացիների մասնակցությունը երկրի քաղաքական կյանքին և կառավարմանը, կպաշտպանի նրանց սահմանադրական իրավունքները:

Հասարակական պալատի ստեղծման հռչակագրի տակ ստորագրել են «Մուսավաթ», «Ադրբեջանի ազգային անկախություն», «Ազգային կուսակցություն», «Ազգային ճակատ», «Դասական ազգային ճակատ» կուսակցությունները:

Համաձայն հռչակագրի` Հասարակական պալատի խնդիրների մեջ է մտնում ադրբեջանական հասարակության և պետության զարգացաման ոլորտում ռազմավարական հետազոտությունների անցկացումը,  նախագծերի, ծրագրերի, հայեցակարգերի, ինչպես նաև օրինագծերի մշակումը, կառավարական մարմիններին հարցադրումների հղումը, հանուն քաղաքացիական շարժման ժողովրդավարության ապահովումը, որը նպատակադրված կլինի միացնել ադրբեջանական առաջադեմ հասարակական ուժերը` անկախ իրենց քաղաքական պատկանելությունից:

Հասարակական պալատն իր գործունեությունը կծավալի Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրության և Ադրբեջանի կողմից ընդունած միջազգային կանոններին, օրենքներին ու համաձայնագրերին համապատասխան:

Հռչակագրում նշված են պայքարի միայն քաղաքակիրթ ու առանաց բռնության մեթոդներ: Հասարակական պալատի ստեղծումը չի ենթադրում իշխանության զավթում:

Հասարակական պալատի գլխավոր մարմինը համարվում է Համակարգող խորհուրդը, որի մեջ մտել են կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների այնպիսի ներկայացուցիչներ, ինչպիսիք են Իսա Ղամբարը, Ալի Քերիմլին, Միրվարի Ղաղրամանլին, Ագիլ Սամեդբեյլին, Անագի Հաջիբեյլին, Վիադադի Միրկամալը և Հաջի Իլգար Իբրահիմօղլուն:

Tekali Taxi