Գլխավոր / Հայաստան / Իրավապաշտպանը Համմարբերգի նոր զեկույցից սանկցիաների մասին կետ է ակնկալում

Իրավապաշտպանը Համմարբերգի նոր զեկույցից սանկցիաների մասին կետ է ակնկալում

ԵԽ Մարդու Իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգից ակնկալիքն այն է, որ վերջապես նա իր նոր զեկույցում կարտացոլի Հայաստանում առկա իրական վիճակը` կապված Մարտի 1-ի դեպքերի, ԶԼՄ-ների ազատությունների, Ա1+-ի, վերջերս առկա բանակի խնդիրների, կոնկրետ «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի հետ:

Epress.am-ի հետ զրույցում, խոսելով Համմարբերգի և հայաստանցի իրավապաշտպանների հանդիպումից իր ակնկալիքներ մասին, նման կարծիք է հայտնել Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը: «Համմարբերգի զեկույցում կլինեն հստակ առաջարկներ, որոնք, ինչն ամենակարևորն է, չեն կրկնի նախորդ առաջարկների բնույթը, ինչի վերաբերյալ մենք մտահոգություն ենք հայտնել: Իսկ զեկույցի բնույթի և մոտեցման հիմքում պետք է լինեն ՀՀ իշխանությունների նկատմամբ կիրառվելիք սանկցիաները, համաձայն որի հայաստանյան որոշ պաշտոնյաներ կզրկվեն Եվրոպա մուտք գործելու իրավունքից»,- մեզ հետ զրույցում ասել է Սաքունցը:

Tekali Taxi