Գլխավոր / Հայաստան / Ընտրություններից առաջ ՀՀԿ-ում փողատեղումներ են հնարավոր. փորձագետ

Ընտրություններից առաջ ՀՀԿ-ում փողատեղումներ են հնարավոր. փորձագետ

Ընտրություններին դեռ շատ ժամանակ կա, և դեռ վաղ է ռազմավարություն կառուցել: Նա, ով շուտ սկսի այդ գործունեությունը, կեղծ մեկնարկ կազդարարի: Հունվարի 19-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել Կովկասի Ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

Մեկնաբանելով 2012 թվականի խորհրդարանական ընտրությունները` քաղաքագետը հայտարարել է, որ դրանց նախապատրաստվելու են` սկսած այս տարվանից:

«Դա ակնհայտ կերպով իրականացնում է ոչ խորհրդարանական ընդդիմությունը` Հայ Ազգային Կոնգրեսը, դա կիրականացնի նաև խորհրդարանական կոալիցիան, ինչպես նաև Հանրապետական Կուսակցությունն իր ներսում: Լուրջ փոխատեղումներ հնարավոր են»,- գտնում է փորձագետը:

Tekali Taxi