2026 թ. մայիս 28, հինգշաբթի

ՀԱԿ առաջնորդը հանդիպեց ԱՄՆ դեսպանի հետ

Հունվարի 21-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանն առչվող հարցերի լայն շրջանակ:

Հանդիպմանը մասնակցել է Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը: