Ռուսաստանի Անվտնագության Դաշնային Ծառայությունը հունվարի 23-ի լույս 24-ի գիշերը ստուգում էր Մոսկվայի շրջանում մահապարտ-ահաբեկչի մասին հնարավոր տեղեկատվությունը:
Այս մասին հաղորդում է «Ռոսբալտ» գործակալությունը` հղում կատարելով իրավապահ մարմիններում իր աղբյուրի վրա: Ինչպես հայտնի է դարձել լրագրողներին, ահաբեկչին փնտրում էին ոչ թե «Դոմոդեդովո» օդանավակայանում, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, այլ Զելենոգրադ քաղաքում: Փնտրտուքները արդյունք չեն տվել: