ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հունվարի 26-ին այցելել է ոչ միայն «Վարդաշեն», այլ նաև «Էրեբունի», «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներ` գոյություն ունեցող պայմաններին և խնդիրներին ծանոթանալու նպատակով: Այս մասին հաղորդում է նախարարի մամուլի քարտուղար Կարինե Քալանթարյանը:
Հաղորդագրությունում նշված է, որ հաջորդ շաբաթվա ընթացքում Հրայր Թովմասյանն այցելելու է նախարարության ենթակայության տակ գտնվող մյուս քրեակատարողական հիմնարկներ ևս:
Այցելությունների արդյունքներն ամփոփելուց հետո կտրվեն անհրաժեշտ հանձնարարականներ: