Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը 3.5 տարվա պայմանագիր է ստորագրել Լեհաստանի առաջատար ակումբներից մեկի` «Յագելոնիայի» հետ, տեղեկացնում է թիմի պաշտոնական կայքը:
Ռոբերտը Լեհաստանի բարձրագույն խմբի առաջատար թիմում հանդես կգա մինչև 2014 թվականը:
25-ամյա ֆուտբոլիստը Բելոստոկի թիմում հանդես կգա 25 համարի մարզաշապիկով, հաղորդում է armfootball.com-ը:
Պայմանագրի վերաբերյալ այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ մինչ այդ թիմ տեղափոխվելը Ռոբերտը բանակցություններ էր վարում Վրոցլավի «Շլյոնսկ» թիմի հետ, բայց վրոցլավյան թիմի ղեկավարները որոշեցին հրաժարվել հայ ֆուտբոլիստի ծառայություններից:
«Յագելոնիան», որը ներկայացնում է լեհական Բելոստոկ քաղաքը հանդես է գալիս Լեհաստանի առաջնության բարձրագույն խմբում: Այդ թիմը 2010թ.-ին նվաճել է Լեհաստանի Գավաթն ու Սուպերգավաթը, իսկ այժմ վաստակած 30 միավորով վստահորեն գլխավորում է լեհական Էքստրակլասայի մրցաշարային աղյուսակը: