«Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի տեղեկություններով, նախագահականում կայացած վերջին խորհրդակցությանը ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը չի մասնակցել:
Նախագահական կանչվածների ցուցակում եղել են Ազգային ժողովի ՀՀԿ-ական նախագահ Հովիկ Աբրահամյանը, Հայաստանի ՀՀԿ-ական վարչապետ Տիգրան Սարգսյանը, Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար ՀՀԿ-ական Կարեն Կարապետյանը, ԲՀԿ-ից` Գագիկ Ծառուկյանը և Նաիրա Զոհրաբյանը, իսկ ՕԵԿ-ից` Արթուր Բաղդասարհանը, Հեղինե Բիշարյանը, Հովհաննես Մարգարյանն ու Մհեր Շահգելդյանը: Սերժ Սարգսյանը Ծառուկյանից պահանջել է կողմնորոշվել և հրապարակայնորեն հայտնել ԲՀԿ-ի դիրքորոշման մասին, ինչը կարգապահ կերպով արել են ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը: Գագիկ Ծառուկյանը ժամանակ է խնդրել, քանի որ փետրվարի 7-10-ը Մոսկվայում անհետաձգելի գործեր ունի:
Ի դեպ, ավելացնենք, որ կոալիցիայի հավաքին մասնակցող ներկայացուցիչները Սերժ Սարգսյանի հետ քննարկել են նաև ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի հետ կապված որոշ հարցեր: