Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում այրվել է «Ժողովրդի պալատ» անունը կրող կառավարության շենքը, միջադեպի վայրից հաղորդում է Reuters գործակալության թղթակիցը:
Ականատեսների տվյալների համաձայն, բացի կառավարական շենքից, քաղաքում այրվել է հեռուստաընկերությունը, կենտրոնական դատարանը, Հետախուզական ծառայության շտաբ-բնակարանը, ինչպես նաև մի քանի ոստիկանական բաժանմունքներ:
Արաբական «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության տվյալների համաձայն, զինվորականները սկսել են լքել ցուցարարներով ողողված երկրի մայրաքաղաքը:
Ականատեսները պատմում են, որ քաղաքում շատացել է թալանը: Կողոպտիչներից պաշտպանվելու համար քաղաքի բնակիչները ինքնապաշտպանության սեփական միջոցառումներ են ձեռնարկում: