Home / Հայաստան / «Դու շատ փոքր ես…» Երևանի փոխոստիկանապետը` Աժ պատգամավորին

«Դու շատ փոքր ես…» Երևանի փոխոստիկանապետը` Աժ պատգամավորին

Այսօր ՀՀ կառավարության շենքի մոտ անցնող բացօթյա առևտրի արգելքի դեմ բողոքի ակցիայի սկզբում ներկա են եղել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության երեք պատգամավորներ` Արմեն Մարտիրոսյանը, Զարուհի Փոստանջյանն ու Անահիտ Բախշյանը, որոնց կոպտորեն հրել և հարվածել են ոստիկանենրը:

Այնուհետև ակցիայի մասնակիցներին է միացել  ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, ով փորձել է խոսել ոստիկանության հետ: Ստեփան Սաֆարյանի և Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի միջև լեզվակռիվ է սկսվել:

Մելքոնյան – Դուք պատգամավոր չկոչված եք: Ողբամ, որտեղ դուք պատգամավոր եք:

Սաֆարյան- Ես էլ ողբամ, որտեղ դուք եք ոստիկան: Շատ տխուր ա, ոչինչ մենք ձեզ բոլոր կոչումներից կզրկենք:

Մելքոնյան- Դու շատ փոքր ես ինձ կոչումներից զրկելու համար:

Սաֆարյան- Դուք հետո կտեսնեք, ես մեծ եմ, թե փոքր: Փոքրը կնոջը ծեծողն է:

Ստեփան Սաֆարյանը հայտնել է վարչապետի հետ հանդիպելու իր մտադրության մասին:

«Որովհետև սրանց հարցը պտի լուծվի անհապաղ: Երբ իմ գործընկերները հավաքվեն, մենք կորոշոնեք, և ես կարծում  եմ, որ պետք է անհապաղ հանդիպում կազմակերպվի: Նա ուղղակի պարտավոր է ընդունել և բացատրություն տալ այս այլանդակության համար: Իր աչքի առաջ ուղղակի կանանց առնել ոտքի տակ և պատգամավորներին հարվածել , սրա համար պիտի պատասխան տան բոլորը` սկսած վարչապետից», – լրագրողների հետ զրույցում ասել է Սաֆարյանը:

Քիչ անց նա մտել է կառավարության շենք վարչապետի հետ հանդիպման համար:

Ակցիայի վայր է ժամանել նաև ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, ով նույնպես սկսել է զրուցել ոստիկանների հետ: