2026 թ. մայիս 28, հինգշաբթի

Շաքարավազի շուկան կուսումնասիրեն գների բարձրացման պատճառով

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մոնիտորինգի խումբը արձանագրել է, որ վերջին շրջանում շաքարավազի շուկայում տեղի են ունենում գնային փոփոխություններ` մի քանի շաբաթների կտրվածքով այս ապրանքատեսակի մանրածախ գինը որոշակիորեն բարձրացել է, հաղորդում է Հանձնաժողովի պաշտոնական կայքը:

Այսօր կայացած Հանձնաժողովի նիստում որոշվել է կատարված դիտանցումների հիման վրա ուսումնասիրություններ սկսել շաքարավազի շուկայում: Հանձնաժողովը  նշում է, որ շուկայում գործող ներկրող և արտադրող ընկերություններից կպահանջի տեղեկատվություն իրենց գործունեության, և, մասնավորապես,  գների բարձրացման հիմնավորումների վերաբերյալ:

Նշենք, որ Հայաստանում շաքարավազի մենաշնորհային ներկրողը «Ալեքս Գրիգ» ընկերությունն է, որը պատկանում է ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին: