Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին կոչ է արել Եվրամիությանը օգնություն ցուցաբերել իր երկրին Հյուսիսային Աֆրիկայից ապօրինի գաղթյալների հարցում:
Վերջին 10 օրերի ընթացքում երկրորդ անգամ ժամանելով Լամպեդուզա կղզի` Բերլուսկոնին հայտարարել է. «Եվրոպան կամ շատ իրական և հստակ երևույթ է, կամ բացարձակ գոյություն չունի: Այս պարագայում մենք կրկին պետք է ապրենք անջատ-անջատ և յուրաքանչյուրը միայնակ պիտի պայքարի իր վախերի և էգոիզմի դեմ», գրում է La Repubblica-ն:
Իտալիայի վարչապետը դիմել է Բրյուսելին. «Եվրոպան մեզ հետ պետք է կիսի գաղթյալների ընդունելությունը: Փախստականների հարցը միայն համաեվրապական խնդիր կարող է լինել»: