Home / Հայաստան / 22-ամյա աղջկան այրել են Մոսկվայում

22-ամյա աղջկան այրել են Մոսկվայում

Հուլիսի 4-ի կեսօրին Մոսկվայի Լյուբլինո շրջանում տեղակայված սրճարանի մոտակայքում դաժանաբար սպանել են 22-ամյա մի աղջկա: Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել:

Հայտնի է, որ աղջկան բութ գործիքով բազմաթիվ հարվածներ են հասցվել: Այնուհետև կենդանի այրել նրան:

Մահվան պատճառ է դարձել այրվածքներից ստացած շոկը: Աղջիկը 3-րդ և 4-րդ կարգի այրվածքներ է ստացել, որի հետևանքով տուժել է մարմնի 40%-ը:

Քննիչները ենթադրում են, որ աղջկան սկզբում փորձել են խեղդամահ անել, այնուհետև, մուրճով մի քանի հարվածներ են հասցրել գանգուղեղին: Աղջկա մարմինը հայտնաբերած անցորդներին սկզբում թվացել է, թե դա պարզապես այրվող օջախ է, իսկ երբ հասկացել են, որ մարդ է այրվում, անմիջապես փորձել են հանգցնել կրակը և շտապօգնություն ու ոստիկանություն են կանչել: Դժբախտաբար, աղջկան փրկել չի հաջողվել:

Tekali Taxi