Անգլիական «Վեսթ Բրոմվիչ» ֆուտբոլային ակումբը պարտություն է կրել ամերիկյան «Սան-Խոսե»-ից: Ընկերական հանդիպման ընթացքում անգլիական թիմի դարպասն է մխրճվել ամերիկյան ակումբի դարպասապահի կողմից իրականացված հետաքրքրաշարժ գնդակը:
Կալիֆորնիայում տեղի ունեցած հանդիպումն ավարտվել է դաշտի տերերի հաղթանակով` 2:1 հաշվով: Առաջին խաղակեսի երրորդ րոպեին «Սան-Խոսեի» դարպասապահ Դեվիդ Բինգհեմը տուգանայինից գնդակն ուղարկել է հակառակորդի դարպասը:
Հատկանշական է այն փաստը, որ 21-ամյա Բինգեհեմն այս խաղով առաջին անգամ մուտք էր գործում պրոֆեսիոնալ ֆուտբոլ: