Ոստիկանության գնդապետ Արսեն Գալստյանը նշանակվել է ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ: Մինչ այդ նա եղել է Ոստիկանության ներքին զորքերի զորամասերից մեկի հրամանատարը:
Ակնկալվում է, որ Արսեն Գալստյանին Ճանապարհային ոստիկանությունում ներկայացնելու են այսօր:
Գալստյանն այս պաշտոնում փոխարինել է Մարգար Օհանյանին, ում ձերբակալել են պաշտոնական դիրքը չարաշահելու և հափշտաումների մեղադրանքով: