20:42 Նիկոլ Փաշինյան. Ես դիմում եմ մոնիտորների առաջ հանրահավաք դիտողներին: Եկե’ք հրապարակ, սա կոմպյուտերային խաղ չէ:
20: 12 Հարց. Ձեր ելույթներից մեկում ասել եք, որ ցեղակրոնությունը ռասիզմի համարժեքն է: Նժդեհականության գաղափարախոսության Ձեր գնահատականը:
Տեր-Պետրոսյան. Ես ուսումնասիրել եմ Նժդեհի ողջ հրապարակախոսակա
Նժդեհի ուսմունքը եղել է ժամանակավոր թյուրիմացությու
20:10 Հարց. Դուք նույնպես 1996 թվականի կեղծված ընտրությունների արդյունքով եք ընտրվել նախագահ և աթոռը խլել Վազգեն Մանուկյանի ձեռքից:
Տեր-Պետրոսյան. Ես կոնտր հարց եմ ուզում ուղղել: Այդ ինչպես է, որ Վազգեն Մանուկյան ընտրյալ նախագահը 1998 թվականին ստացավ 13 տոկոս ձայն: Ավելին` դրանից հետո նա իր ընտրողներին կոչ չարեց իր ձայները տալ Կարեն Դեմիրճյանին, դրանով Ռոբերտ Քոչարյանին մատուցեց նույն ծառայությունը ինչ-որ Գեղամյանն իր տաս տոկոսով չարեց Դեմիրճյանի համար:
20:00 Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանում է ստացված հարցերին.
Հարց. Երրորդ Հանրապետության մեջ առաջին անգամ մենաշնորհ է տրվել ձեր նախագահության ժամանակ` «Արմենտելի» մենաշնորհը, ինչ-որ անձ փոխանցել է քսան հինգ միլիոն դոլար:
Տեր-Պետրոսյան. Սա այն նույն կեղծիքի ժանրից է, երբ մի փոքր ժամանակները խառնում են: «Արմենտելի» գործարքը ստորագրվել է իմ նախագահի պաշտոնից հրաժարականից հետո Ռոբերտ Քոչարյանի կողմից: Եթե այս գումարի պատմությունը ճիշտ է, պիտի փնտրեք ուրիշ տեղ: Ինձ էին վերագրում նաև կոնյակի գործարանի գործարքը: Այն նույնպես ստորագրվել է Ռոբերտ Քոչարյանի օրոք:
19:49 Զուրաբյանը խոսում է Հայաստան-Մակեդոնիա խաղի մասին. Քանի որ մենք բոլորս մեր հավաքականի խաղին հետևելու ենք և ամեն ինչ անելու ենք, որ մեր հավաքականը հաղթի, վաղը մենք անելու ենք մինի-միտինգ` 18. 30-ին: Սա մի փոքր ժեստ է մեր կողմից: Շաբաթ օրը, որ մեր հանրահավաքի վերջին օրն է հայտարարված, պետք է բոլորով հավաքվենք այստեղ, որ կարևոր որոշումներ կայացնենք:
19:45 Զուրաբյանն ասում է, որ շատ քաղաքական գործիչներ ասում էին` կսկսի, կմիանան: Սկսել է, դե միացեք: Դրանք ընդամենը փոքրոգի վախկոտ դեմագոգներ են: Բոլոր քաղաքական ուժերը պետք է հասկանան. ժողովուրդն ամեն ինչ արձանագրում է իր հիշողության մեջ, ժողովրդին հնարավոր չէ խաբել փիառ գործողություննե
19:40 Լևոն Զուրաբյանը նշում է, որ դիտորդական մեծ առաքելություն է ուղարկվելու հայաստանյան ընտրություններին:
19:34 Լևոն Զուրաբյանն անդրադառնում է ԵԽԽՎ-ի ընդունած բանաձևին.
19: 14 Կարապետյան. Արդյոք մարտի մեկի էջը փակ է: Փակողը տարբեր վեհաժողովները չեն: Այլ մենք` ՀՀ ժողովուրդը: Վեհաժողովը չէ որ վերանվաճեց Ազատության հրապարակը, այլ մենք: Մնացած բոլոր մեր նպատակներին էլ մենք կհասնենք մեր ուժերով:
19:10 Վլադիմիր Կարապետյանն անդրադառնում է ԵԽԽՎ-ի կողմից երեկ ընդունված Հայաստանի վերաբերյալ բանաձևին, որում նշվում է, որ մարտի 1-ի էջը կարելի է փակված համարել:
19:02 Նիկոլ Փաշինյանը կոչով է հանդես եկել` ուղղված անտարբեր քաղաքացիներին:
Փաշինյան. Հույս չունենաք, թե ձեզ թույլ կտամ, որ դուք ապրեք սերիալների թմբիրի մեջ: Ես գալու եմ ձեր տուն, դուրս անեք տնից, պատուհանով եմ ներս մտնելու և անհոգնել ընթերցելու եմ մեկ գումարած մեկի իմ ուղերձը: Նա պիտի գիտակցի, որ ինքը ՀՀ քաղաքացի է այլ ոչ թ օլիգարխիայի հարճը: Նա իր նախնիների առաջ պատասխանատու է:
19:00 Սեպտեմբերի 30-ից մեկնարկած Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքային շարքից հերթականը սկսվել է: