Ամերիկյան Ինդիանա նահանգի բնակիչը 315 տարվա ազատազրկման է դատապարտվել մանկական պորնոգրաֆիայի պատրաստման և տարածման համար: Ինչպես հաղորդել է ԱՄՆ արդարադատության նախարարության պաշտոնական կայքը, մեղադրյալի անունն է Դեյվիդ Բոսթիկ: Նա 25 տարեկան է:
Բոսթիկը մեղավոր էր ճանաչվել 2011 թվականի հունիսին:
Համաձայն հետաքննության տվյալների` դատապարտյալը պորնոգրաֆիկ բնույթի լուսանկարներ էր պատրաստում` օգտագործելով 2 ամսականից մինչև 4 տարեկան
հինգ երեխաների: Նա ուղարկում էր դրանք տարբեր երկրներում բնակվող մարդկանց` փոխանակելով դրանք նմանատիպ նկարներով: